12 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը ավանտյուրաներ չէր անի

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ այն, որ նախագահ Սերժ Սարգսյանը չմասնակցեց ՀԱՊԿ գագաթնաժողովին, ունի իր քաղաքական պատճառները: Շիրինյաննը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ կարելի է դա համարել դիվանագիտական դեմարշ: Քաղաքագետն ունի իր մեկնաբանությունը. ՛՛Հիմնվելով Սարդարապատում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարության վրա, որ Սարդարապատում հայ ժողովուրդը հաղթել է այն պայմաններում, երբ հույսը դրել է միայն իր վրա: Սա շատ լավ հայտարարություն է ուղղված աշխարհին՛՛:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը չհամաձայնեց այս տեսակետի հետ: ՛՛ՀԱՊԿ –ին հաճախ չեն մասնակցում նաև այլ նախագահներ, հայ ժողովուրդը սովորություն ունի լուից ուխտ սարքելու, մենք բարդույթավորված ենք: Նախագահի ներկայացրած պատճառները նորմալ էին, ազգային տոն էր, բացի այդ, այստեղ էր գալու արքայազն Չարլզը՛՛:

՛՛Հայաստանի ղեկավարությունը որևէ շահագրգռվածություն չի ունենա գրգռելու Ռուսաստանին, պետք չէ այնպես ներկայացնել դեմարշ, մարտահրավեր Ռուսաստանին: Մեր նախագահն այդպես չէր անի, նա պրագմատիկ, խոհեմ մտածող ղեկավար է, նա ավանտյուրաներ, ձեռնոց նետել, այդիսի բաներ չի անում, դա նրա ձեռագիրը չէ՛՛,-կարծում է քաղաքագետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ