Նախագահի մրցանակին արժանացավ նաեւ Հակոբ Հակոբյանը` հետմահու /վիդեո/
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2012 թվականի մրցանակ է շնորհվել արվեստի ոլորտում նկարիչ Հակոբ Հակոբյանին` հետմահու, “Սիրո պարտեզ” գեղանկարների շարքի համար: Մրցանակը ստացավ նկարչի այրին` տիկին Մարիամը:
“Մեծ նկարչի տաղանդը եւ խորը, ոչ ցուցադրական հայրենասիրությունը նրան բերեցին “վարպետի” կոչում: Մի կոչում, որ շնորհում է ինքը՝ ժողովուրդը:
Եվ թող Աստված լուսավորի վարպետի հոգին: Մենք նրան ջերմությամբ ու սիրով ենք հիշում: Եվ, իհարկե, նրա պակասը մշտապես զգում ենք”,-ասաց Սերժ Սարգսյանը:
Տիկին Մարիամը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հակոբ Հակոբյանը միշտ գնահատված էր զգում, երբ առանց իմանալու նրան մրցանակ էին տալիս: Ի դեպ, երբ նախագահը մրցանակը հանձնում էր տիկին Մարիամին, նրանք երկար խոսեցին:
Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչ էին զրուցում նրանք:
Մանրամասները՝ տեսանյութում: