Երիտասարդ աղջիկը նետվել է Կիեւյան կամրջից
Այսօր՝ մայիսի 29-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում:
Ինչպես տեղեկացնում է “shamshyan.com”-ը , ժամը 11:30-ի սահմաններում Կիեւյան կամրջից մի աղջիկ իրեն ցած է նետել եւ տեղում մահացել: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները:
Ականատեսներ են եղել, ովքեր նկատել են, թե ինչպես է աղջիկն իրեն ցած նետել կամրջից: Ոստիկանությունը պարզում է նաեւ նրա ինքնությունը, բնակության վայրը: Արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Արտակ Պողոսյանի եւ Մաշտոցի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Վարդգես Աթոյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարում է Մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Արտաշես Մայիլյանը: