21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

”Գնացեք Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև մազ գտեք”

՛՛Ռուսահայերի լոբբիստական ներկայուցուցիչներին առաջարկ ունեմ հայերի շահերը լոբբինգ անել ՌԴ-ում՛՛,-այսօր ասուլիսում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝  նկատի ունենալով մոսկվաբնակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանին, ով օրեր առաջ հյուր էր Հայաստանի քաղաքագետների միությունում:

Այստեղ Կուրղինյանը քննադատվեց: Շիրինյանը սակայն ոչ թե քննադատում է Կուրղինյանին, այլ առաջարկում է ՌԴ-ում բարձրացնել 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը, որը վերաբերում էր Հայաստանի տարածքներին: Այս պայմանագրում, ըստ Շիրինյանի, հայերը դերակատարություն չեն ունեցել, և եթե ՌԴ-ը ցանկանա կարող է սրա միջոցով օժանադակել Նախիջևանը վերադարձնել Հայաստանին:

”Եթե Ռուսաստանն այդքան բարոյական է, հոգևոր երկիր է, ես առաջարկում եմ` աշխարհում ամենադաժան անբարոյական դաշնագիրը` այդ պայմանագիրը, որին հայ ժողովուրդը ոչ մի ձևով մասնակից չէ, բերեք օգնեք մեզ, ես համոզված եմ, որ Ռուսաստանի վզին փաթաթվեց դա բոլշևիկների շնորհիվ, ու Ռուսաստանն էլ դրանից բան չշահեց”,-նշեց Շիրինյանը:

Ասուլիսի մյուս բանախոսին` ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանին այս դիտարկումներն` ուղղված Կուրղինյանին, ով հենց Հովհաննիսյանի հյուրն էր, շատ զայրացրին: Նա հայտարարեց, որ Կուրղինյանին մեղադրելուց առաջ բոլորը թող մտածեն, որ երկրում արտագաղթը շատանում է, և այդ պատճառով հայերը գնում են ու դառնում ՌԴ քաղաքացիներ, և բնական է, որ հենց ՌԴ-ի շահերն էլ պետք է պաշտպանեն:

Նրան զայրացրել են նաև մամուլում հայտնված լուրերը, թե Կուրղինյանին այստեղ Կրեմլն է ուղարկել: Հովհաննիսյանն ասաց, որ քանի որ Կարեն Դեմիրճյանի դեպի քաղաքականություն վերադարձի 15-ամյակն էր լրանում, իսկ ինքն ու Կուրղինյանը ելույթ են ունեցել այդ կապակցությամբ 15 տարի առաջ, այդ պատճառով ել հրավիրվել է քաղաքագետը:

Հովհաննիսյանը նույնիսկ մեղադրեց ներկաներին, որ ցանկանում են վիճաբանություն հրահրել իր ու Շիրինյանի միջև ` ասելով. ”Դուք գնացեք Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև մազ գտեք: Վիրավորում եք մեր քաղաքագիտական համքարարությանը”:

Հիշեցնենք, որ Կուրղինյանն ասել էր, որ պետք է հասկանալ, թե որ ճանապարհն է հարկավոր Հայաստանին, գիտակցել` ինչպիսին է Եվրոպան:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ