08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱԺ-ում ու գործադիրում մասսոններ կան. Ստամբոլցյանը անուններ է տալիս

Հայաստանում այսօր մասսոնական կազմակերպությունը պաշտոնապես գրանցված է: Արդարադատության նախարարությունում այն գրանցվել է 2002 թվականի մարտի հինգին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը: Վերջինիս խոսքով՝ այդ կազմակերպության ներկայացուցիչ մասսոններից ոմանք բացահայտ են գործում, մյուսները՝ թաքնված, քանի որ այդպես է անհրաժեշտ: 

Նա նշեց, որ բացահայտ մասսոն է ՛՛Հայ ֆիլմի՛՛ Ռուբեն Գևորգյանցը: Իսկ թաքնվածներից նա նշեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին: 

՛՛Լևոն Տեր-Պետրոսյանն ամենաշան գլուխն է, ինքը Ղարաբաղի հողի վրա դարձավ պրեզիդենտ, ու ասում էր՝ Ղարաբաղը պետք է տանք ադրբեջանիցներին, դրանից ավել ապացույց՛՛,-նշեց նա:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք խորհրդարանում էլ կան մասսոններ, պատասխանեց. ՛՛Իհարկե, կան՛՛: Սակայն Ստամբոլցյանը չցանկացավ մասնավորեցնել, թե ում մասին է խոսքը: Միաժամանակ նա հայտարարեց, որ գործադիր իշխանության կազմում էլ կան մասսոններ: ՛՛Գործադիրում էլ կան, եթե չլինեին Արդարադատության նախարարությունում չէին գրանցի իրենց կազմակերպությունը՛՛: 

Ասուլիսի ավարտին Ստամբոլցյանը մասսոններին մեղադրեց նույնիսկ 1915 թվականի Հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ՝ նշելով, որ թուրքական փաշաները ևս մասսոններ էին:

՛՛Նրանք կազմակերպեցին 1915 թ-ի մեր ջարդը ու նրանք եկան ծաղկեպասկ դրեցին մեր զոհերի հուշահամալիրի վրա՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ