07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանը միացավ

Մայիսի 24-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը կազմակերպության  գլխավոր քարտուղարին` որպես “Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին’ եւ “Տարանցման ազատության մասին’ կանոնադրության եւ կոնվենցիանների անվանդապահի, փոխանցեց Հայաստանի Հանրապետության կողմից նշված միջազգային կոնվենցիաներին միանալու մասին փաստաթղթերը:

Այս կոնվենցիաների առարկան է դեպի ծով ելք չունեցող պետությունների ազատ տարանցումը, ինչը կարեւորագույն սկզբունք է նրանց միջազգային առեւտրի ու տնտեսական զարգացման ընդլայնման, ինչպես նաեւ ափամերձ պետությունների հետ մեկտեղ ծովից հավասար պայմաններով օգտվելու համար:

Տնտեսական զարգացումը խրախուսելու համար “Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին’ կոնվեցիան նախատեսում է դրույթներ, որոնց համաձայն այդ պետություններին պետք է տրվի հնարավորություն փոխադարձության սկզբունքով ազատորեն իրականացնել տարածաշրջանային եւ միջազգային առեւտուր բոլոր տեսակի ապրանքների համար` կանոնակարգելով տրասնպորտային միջոցների, հարկման, մաքսատուրքերի, տարանցման ու վարչական փաստաթղթերի հետ կապված գործընթացները:

Հայաստանի հարեւան պետություններից նշված կոնվեցիային ավելի վաղ միացել են միայն Վրաստանը եւ Թուրքիան, իսկ “Տարանցման ազատության մասին” կանոնադրությանը եւ կոնվենցիային` նաեւ Իրանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ