08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանությունը օրգանիզմ է, որ բուժվում է . ոստիկանապետն անկանխատեսելի է /վիդեո/

Հայաստանի ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանը մայիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ շատ  հարցերի` կարկտահարությունից մինչեւ Ներսիկ Նազարյանի աշխատանքի տեղավարում:

“Չե՞ք հոգնել Ներսես Նազարյանից: Դուք չե՞ք հոգնել, թողեք այդ տղային հանգիստ, 10 տարի աշխատել է, թողեք մի քիչ հանգստանա”,-ասաց ոստիկանապետը` չկարողանալով ասել, թե ինչ է սպասվում Նազարյանին: “ Ես անկանխատեսելի անձնավորություն եմ, բայց եւ արդար ”,-հավաստիացրեց  նա:

Ինչ վերաբերում է  հայր եւ որդի Աֆյանների ճակատագրին, ապա Սաշիկ Աֆյանի պաշտոնանկության հետ կապված որեւէ թեմա չկա, իսկ որդին տեղափոխվեց կադրերի տրամադրության տակ:

”Ոստիկանությունը օրգանիզմ է,   բուժվում է մեր ոստիկանությունը, այդտեղ հաճախակի փոփոխություններ են լինում, պետք չէ կապել ինչ է թե ազգանունը Աֆյան է, ո’չ հայրիկը կարող է ազդել զավակի աշխատանքի վրա, ո’չ զավակը` հայրիկի: Անընդհատ տեղափոխում ենք, որ սովորություն չդառնա, եթե սովորություն  է դառնում, բերում է բացասական բոլոր երեւույթները, ոստիկանը պետք է ամեն օր աշխատանքի գնա, ինչպես առաջին օրը, ինչքան քիչ ուշ ընտելանան, այնքան երկար կաշխատեն”,-նշեց Գասպարյանը:

Վերջինս անդրադարձավ նաեւ “Իդեալ” խանութի եւ  քաղաքացու միջեւ տարաձայնությանը: Հիշեցնենք, որ խանութի վերին հարկում ապրող կնոջը, ըստ տեղեկությունների տեղափոխել են հ հոգեբուժարան, որպեսզի տիրանան բնակարանին:

 “Պարզված է այնքանը, որ բժիշկների միջնորդությամբ եւ դատարանի որոշմամբ նման փաստաթուղթ է տրվել, որի հիման վրա նա գտնվում է  այնտեղ, մեզ խանգարեց այս  ոչ աշխատանքային օրերը, կարծում եմ` ամեն ինչ հսկողության տակ է, ոչ մի մտավախություններ չեն կարող լինել, չեմ կարծում, թե կհանդուրժեք անարդարությունը նման պայմաններում”,-ասաց Վ. Գասպարյանը:

Ոստիկանապետի հարցազրույցը ամբողջությամբ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ