30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Բնականաբար, մուծելու ենք տուգանքը. Արմեն Աշոտյան

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մուծելու են տուգանքը:

ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ

Այսօր Հանրապետության օրվա առթիվ Սարդարապատում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու նպատակով ես և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շտապում էիք, ինչի պատճառով մեր մեքենաները խախտել են երթևեկության կանոնները և գերազանցել թույլատրված արագությունը: 

Գագիկ Շամշյանի անողոք տեսախցիկը, ճանապարհին տեղադրված արագաչափի հետ միասին, ֆիքսել են դա: 

Բնականաբար, մուծելու ենք տուգանքը: Վստահաբար` մեր, և ոչ թե վարորդների գրպանից, քանի որ շտապելու մեղավորը մենք էինք:

Ափսոս, որ տուգանքների մի մասը չի ուղղվելու Արմավիրի համայնքներին:

Կարծում եմ, ապագայում կարելի է առաջարկել, որ նման տուգանքներից գոյացած գումարից մասնաբաժին ուղղվի այն համայանքների արտաբյուջետային հաշիվներին, որտեղ գրանցվել է խախտումը:

ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ”,-գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ այսօր Սարդարապատ մեկնելու ճանապարհին Ակնալիճ վարչական շրջանում տեղադրված արագաչափը արձանագրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ծառայողական Toyota Corola մակնիշի 002 ՕՕ 01 և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին սպասարկող Volksvagen Tuareg մակնիշի 012 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենաների խախտումը, որոնց վարորդները նշված տրանսպորտային միջոցները վարում էին մեծ արագությամբ:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնել են, որ բացառվում է, որ նրանք վարչական պատասխանատվության չենթարկվեն, քանի որ տուգանքի կտրոնը ուղարկվելու է ըստ հասցեատիրոջ, իսկ Toyota Corola համարանիշները հաշվառված է ԱԺ-ի հաշվեկշռում, իսկ Volksvagen Tuareg-ի համարանիշները՝ ԿԳՆ-ի հաշվեկշռում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ