Կարծես այդ մարդիկ աննորմալ են /վիդեո/
“ Կառավարությունից ակնկալում եմ մի քանի փոփոխություններ, որը երևի թե դժվար կիրականանա: Ուզում եմ այնպիսի պայմաններ լինեն, որ բազմազավակ երեխաներ ունեցող ընտանիքներին կողքից նայելուց չասեն, ուզում եմ բառս ճիշտ հականան` վայ էս ինչ մեղքա”- Henaran.am-ի հետ կիսվեց բազմազավակ ընտանիքի անդամ Սևադա Հովհաննիսյանը:
Սևադան ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի 12 երեխաներից 3-րդն է: Զրույցի ընթացքում նա տեղեկացրեց, որ հատկապես վատ է բազմազավակ և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաների վիճակը:
“Դրսում ծաղրում են, խղճում, առանձնացնում են. կարծես այս մարդիկ ուրիշ աշխարհից են կամ աննորմալ են”,-պատմեց 20 ամյա տղան:
Սևադա Հովհաննիսյանը իրեն երջանիկ մարդ է համարում, որ ծնվել է բազմազավակ ընտանիքում:
Ի դեպ մայիսի 21-ին նրանց ընտանիքը համալրվեց փոքրիկ քույրիկի ծննդով:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: