08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

5 խնդիր Հայաստանի առջև. վերլուծում է մոսկվայաբնակ քաղաքագետը

Մոսկվայաբնակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանն այսօր մասնակցում էր Քաղաքագետների միությունում հրավիրված բանավեճին, որը կրում էր ՛՛Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները ժամանակակից համաշխարհային գործընթացների համատեքստում՛՛ խորագիրը:

Նա իր երկարաշունչ ելույթում նշեց, թե ընդհանրապես ինչ խնդիրներ կան կանգնած այս երկու երկրների, և մասնավորապես Հայաստանի առջև:

Քաղաքագետը նկատեց, որ առաջին խնդիրն այն է, որ  նախկին խորհրդային երկրներն այժմ իրրենց առջև խնդիր ունեն կոտրել հակախորհրդային կոնսենսուսը: Դա դեռևս չի արվել, թեկուզև բարձրաստիճան էլիտաները փորձում էին դրան հասնել:

՛՛ Չպետք է անտեսել նախկին սովետական երկրների պատմության միասնական ընթացքը և դրանից հետո որոշակի էլիտայի հակասովետական քարոզի հիման վրա ձևավորված կոնցեպցիան, ինչը պետք է ջարդել՛՛,-ասաց նա։

Հաջորդ խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է հասկանա, թե արդյոք իրեն պետք է այնպիսին Եվրոպան, ինչիսին որ այսօր է, քանի որ դա այլևս գրքերում նկարագրված Եվրոպան չէ: Քաղաքագետն ընդգծեց, որ բոլորս էլ տեսնում ենք, որ միլիոնավոր հանրահավքներ են կայանում Փարիզի փողոցներում մաիսեռականների ամուսնությունների դեմ: Եվրոպան, սակայն, սա կարծես թե չի ընդունում, միասեռականներն ընդունված են այնտեղ: ՛՛Հարցն այն է, թե մենք ուզում ենք նրա մեջ մտնել, կարո՞ղ ենք ազդել նրա վրա, պատրա՞ստ ենք ընդունել այն ամենը, ինչ նա թելադրում է: Դա  Եվրոպայի տունն է, և այնտեղ մենք չենք կարող բան փոխել՛՛:

Երրորդ խնդիրը այն է, թե ինչ է այժմ կատարվում աշխարհում:

՛՛Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում ու Եգիպտոսում, բայց մենք պատրաստ չենք ընդունել այն, ինչ  կատարվում է՛՛: Այսինքն՝ իսլամն ինչճ-որ բան է որոշում, ինչին պետք է ուշադրություն հատկացնել:

Չորրրդ խնդիրը գեոքաղաքական ու գեոտնտեսական խնդիրնեն են: ՛՛Աշխարհն այժմ գնում է գեոքաղաքականությանը, սա պետք է հասկանալ՛՛:

Եվ վերջապես հինգերորդը պետությունների երազանքն է՝ յուրաքանչյուր հասարակության, ազգի երազանքը: 

Կուրղինյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր ազգ սուվերենտ է և պետք է առաջնորդվի իր ազգային շահերով:

՛՛Ժողովուրդներն իրենք պետք է որոշեն, թե ինտեգրման որ մոդելն ընտրեն,ոչ ոք չի կարող նրանց վզին ինչ-որ բան փաթաթել՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ