Ադրբեջանահայերի ասամբլեայի իսկական տեղը Ադրբեջանում է /վիդեո/
“Մենք ինքներս դավանում ենք այն բանին ինչը քարոզում ենք: Ոչ մի պարագայում ետ չենք կանգնի` կշարժվենք առաջ մինչև հասնենք մեր նպատակին”,-Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը այսօր տեղեկացրեց, որ իր թեկնածությունը Ադրբեջանի նախագահի ընտրություններում առաջադրելը դրական արձագանք է ունեցել պաշտոնական Բաքվի կողմից:
Սակայն չնայած դրական արձագանքին դեռ տարակուսանք կա` Ադրբեջանական ԿԸՀ-ը կհաստատի արդյոք դեռ Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող Գրիգորի Այվազյանի թեկնածությունը:
Գրիգորի Այվազյանի դիտարկմամբ. “Ադրբեջանահայերի ասամբլեայի իսկական տեղը Ադրբեջանում է: Այս երկրում ես կստեղծեմ հայերի և մուսուլմանների համախմբված պետություն”:
Գրիգորի Այվազյանը արդեն հավաքել է իր ճամպրուկները և մտածում է թե ինչ տարբերակով է իրականացնելու քարոզարշավը. “Մենք հենվելով Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հիման վրա կամ այսպես ասած ազգային փոքրամասնությունների կարող ենք 60 տոկոս ձայն հավաքել: Քանի որ մենք ենք գործող ռեժիմի միակ այլընտրանքը”:
Ադրբեջանի նախագահի ապագա թեկնածուն վստահեցնում է.”Մեր խոսքը գործ է,գործն էլ արդար”:
Գրիգորի Այվազյանը պնդում է, որ իր արդար գործին 2 մարդ են միայն որ փորձում են խոչնդոտել. “ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը և Էլիոնորա Ասատրյանը պարզապես շարժում են սկսել իմ դեմ:Ժամանակին իրանք ինձ առաջարկել են համագործակցել իրենց հետ,բայց ես մերժել եմ:Իրականում նրանք հանդես չեն գալիս ադրբեջանահայերի շահերից ելնելով”:
Քարոզարշավի ընթացքում Գրիգորի Այվազյանը պատրաստ է որպես շտաբ ծառայեցնել իր բնակարանները.”Բաքվում մենք ունենք հենակետեր,մասնավորապես իմ 2 բնակարանները և առանձնատունը, որոնք կարող են ծառայել որպես նախընտրական շտաբեր”:
Փախստականների իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող “ Ահազանգ” ՀԿ նախագահ Ջուլիետա Երեմյանը “Հենարան” մամուլի ակումբ էր եկել Գրիգորի Այվազյանին մի շարք հարցեր ուղղելու համար:Առաջին իսկ հարցը ընդունվեց,որպես սադրանք .” Դուք Արման Մելիքյանի կողմից ուղարկված անձ եք”,-անմիջապես արձագանքեց Գրիգորի Այվազյանը:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: