13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վարչապետի խոստովանությունը Սաթենիկ Սեյրանյանին

“Արմենիա” հեռուստաընկերության “Ռ-էվոլյուցիա” հաղորդաշարի հեղինակ-վարող Սաթիկ Սեյրանյանին հերթական հյուրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանեց, որ իրականում իր մեղքերը շատ են: “Շա՞տ”՝ հարցրեց Սեյրանյանը: “Այո, շատ”՝ պատասխանեց վարչապետը՝ չմանրամասնելով  դրանք:

Իսկ նախորդող հարցը՝ թե վարչապետի ձայնը տաք տեղից է գալիս, քանի որ վերջինիս երեխաները Իսպանիայում են ապրում եւ ապահովված են, եւ ինչպես ՀՀ քաղաքացին հավատա վարչապետի խոսքին՝ Տիգրան Սարգսյանը նկատեց. “Ի՞նչ է, իմ երեխաները պիտի լինեին սոված, աղքատ որպեսզի վստահեի՞ն իմ խոսքին”:

“Բոլորովին,-ընդհատեց Ս. Սեյրանյանը:-Խոսքը ՀՀ քաղաքացու մասին է”:

“Իմ կինն ու երեխաները ՀՀ քաղաքացիներ են:Եթե վստահության ճանապարհը այն է, որ նրանք պիտի ապրեն աղքատ, ես Ձեզ հետ համաձայն չեմ”,-ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ նրանք ապրում են համեստ եւ պարկեշտ կյանքով: “Մենք մեզ չենք դասում ավելի վերեւ, քան մնացած քաղաքացիներն են: Եվ մենք քարոզում ենք այդ գաղափարախոսությունը, որը քրիստոնեական գաղափարախոսություն է”,-եզրափակեց վարչապետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ