20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչի՞ համար է Հովիկ Աբրահամյանը ամաչում, վախենում եւ ափսոսում

“Կենտրոն” հեռուստաընկերության  “Հայելու առաջ” հաղորդաշարի հյուրն էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հաղորդաշարի ավանդական բլից հարցերը հաղորդաշարի հեղինակ-վարող  Անժելա Թովմասյանը տվել է նաեւ ԱԺ նախագահին:

-Ես վախենում եմ…

-Անարդարությունից:

-Ամաչում եմ ինչի համար…

-Ամաչում եմ իմ չարածների համար:

-Ափսոսում եմ ինչի համար…

-Ափսոսում եմ, որ այս տարիներին ավելի շատ բան կարող էինք մենք անել,  ես կոնկրետ ավելի լավ աշխատել, ավելի շատ խնդիրներ լուծել, որ չեմ արել:

Մարդ, որ ամենամեծ ազդեցությունն է թողել Ձեզ վրա…

-Իմ ընտանիքն է, իմ ծնողներն են, իմ երեխաներն են:

-Ասում են կյանքը ունի երեք աստիճան. կյանքը ինձ համար, կյանքը մարդկանց համար, կյանքը Աստծո առաջ…

Աստծո առաջ ես շատ արդար եմ, ոչ մի անգամ իմ կյանքում ոչ մեկին չեմ դավաճանել, չեմ շողոքորթել, ոչ մեկի վրա ստվեր չեմ գցել, որ ինձ վստահել են մի գործ, մի հարց:

Ես կարող էի այս տարիների ընթացքում ավելի շատ անել անձնապես իմ համար, բայց ես գտնում եմ, որ ավելի շատ բան պիտի անեմ ժողովրդի, պետության, տնտեսության համար: Եվ չկա մի քաղաքացի, որ ասի՝ Աբրահամյան Հովիկի հետ պայմանավորվել եմ մի հարց, եւ ինքը ստել է, եւ ասել է փող տվեք, որ հարցը լուծեմ, որ  ինձնից կաշառք է ուզել:

Ինձ համար շատ լավ եմ ապրել, նորմալ: Չկա մի մարդ, որ տեսնեմ գլուխս կախեմ:Սա մեծ ձեռքբերում եմ համարում:

-Կյանքում ստացած ամենամեծ, ծանր հարվածը

-Երբ իմ հարազատը, իմ գործընկերը, իմ թիմակիցը ինձ դավաճանում է:

-Հաճա՞խ է դա լինում:

-Շատ քիչ է եղել, ի դեպ վերջին այս տարիներին է եղել:

-Իմ թույլ կողմերն են…

Իմ խիղճը: Մարդը երբ սկսում է պատմել իր խնդիրները, ես ոնց որ էդ մարդու տեղը լինեմ, եւ խիղճս ինձ տանջում է, որ ինչի մեր երկրում նման մարդիկ կան, ինչու լավ չենք աշխատում, որ գոնե այդպիսի մարդիկ քիչ լինեն:

-Ես ուժեղ եմ ինչով…

-Ուժեղ եմ իմ անկեղծությամբ, իմ ազնվությամբ, իմ ընտանիքով ամուր, իմ ընկերներով, իմ թիմով:

-Եվ հավատում եմ ինչին…

-Հավատում եմ Աստծոն, հավատում եմ իմ ուժերին, հավատում եմ իմ փորձին, իմ ապրած տարիներին եւ համոզված եմ, որ այս խնդիրները լուծելու ենք:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ