27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ազգային պահպանողականությունն է լինելու բարեփոխումների հիմքը. Շարմազանով (ֆոտո)

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նախօրեին Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ քաղաքական դպրոցում  հանդես է եկել դասախոսությամբ՝ «Ազգային պահպանողական գաղափարախոսության առանձնահատկությունները» թեմայով: Դասախոսության ընթացքում ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ազգային գաղափարախոսության եւ պահպանողականության պատմական եւ արժեքային դրույթներն աշխարհում եւ մասնավորապես Հայաստանում՝ կարեւորելով ազգային պահպանողական արժեքների տարածումը մեր հասարակության եւ հատկապես երիտասարդության շրջանում: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ազգային պահպանողականությունը ոչ թե հին, այլ մնայուն եւ հավիտենական արժեքներին հավատարմությունն է:

«Քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ ազգային պահպանողականությունը մեր օրերում էլ շարունակում է մնալ աշխարհում ամենակենսունակ գաղափարախոսություններից մեկը: Այն մրցունակ է նաեւ այսօր մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում: Մենք պետք է ոչ թե հեղափոխության, այլ լայնամասշտաբ բարեփոխումների միջոցով փորձենք հասնել առաջընթացի հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Եվ ազգային պահպանողականությունն է լինելու այդ բարեփոխումների գաղափարական հիմքը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Դասախոսության ընթացքում Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ունկնդիրների հարցերին:unnamed-4 unnamed-5 unnamed-6 unnamed-7 unnamed-8

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ