22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Եվրոպան տեղափոխվել էր Հյուսիսային պողոտա /ֆոտո, վիդեո/

“Եվրոպայի օրը կարեւոր իրադարձություն է Եվրամիության երկրների համար: Այն նշանավորում է Եվրաինտեգրման գործընթացի սկզբնավորումը համընդհանուր նպատակների եւ սկզբունքների հիման վրա` ապահովելով վստահությունը եւ կայունությունը Եվրոպայում”,-Եվրոպայի օրվա հանրային բացօթյա տոնակատարությանը նվիրված ասուլիսում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Եվրոպայի օրը Հայաստանում կնշանավորվի բազմազան մշակութային եւ տեղեկատվական միջոցառումներով: Այսօր Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է տեղեկատվական ցուցահանդես, որտեղ իրենց մշակութային միջոցառումներն են ներկայացոնւմ Եվրամիության երկրները: Ըստ դեսպանի` այս ցուցահանդեսը հնարավորություն կտա հատկապես երիտասարդներին ծանոթանալ Եվրամիության կառուցվածքին, ծրագրերին:

Ի դեպ, նախապես գրանցվածներն այսօր հնարավորություն կունենան կլոր-սեղան քննարկումների ձեւաչափով հանդիպել ԵՄ պետությունների դեսպանների հետ եւ զրուցել ցանկացած հարցի շուրջ: Առաջին անգամ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ անց կկացվեն Գյումրիում մայիսի 26-ին: Ի դեպ, “Եվրամիության ավտոբուսը” կմեկնի Հայաստանի տարբեր համայնքներ:

Նշենք, որ 1950-ի մայիսի 9-ին Ռոբերտ Թրումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհարժեշտ էր փոխահարաբերությունների եւ զարգացման համար: Հենց մայիսի 9-ն էլ վերեծվել է Եվրոպայի խորհրդանիշի /Եվրոպայի օր/, որը դրոշի, զինանշանի, նաշաբանի եւ միասնական արժույթի /եվրո/ հետ միասին արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ