Ներկայացվել է ”Փարաջանով” ֆիլմի ոչ պաշտոնական թրեյլերը
Ֆեյսբուքյան օգտատեր Մարիա Սարգսյանը գրառում է արել.
” ”Փարաջանովը` գեղեցիկի սիրահարը” միջազգային կինոնախագիծ հանդիսացող նոր գեղարվեստական ֆիլմի հայաստանյան պրեմիերան հավանաբար կկայանա ամռանը` ”Ոսկե ծիրան” փառատոնի շրջանակում: Մեծանուն արվեստագետ Սերգեյ Փարաջանովի կյանքի վերջին 20 տարվա մասին ֆիլմ նկարահանելու մտահղացումը պատկանում է ուկրաինացի պրոդյուսեր և ռեժիսոր Ելենա Ֆետիսովային, որը սցենարի հեղինակն է, համառեժիսորը և համապրոդյուսերը:
Ֆրանսիական կողմից որպես համառեժիսոր հանդես է եկել Սերժ Ավետիքյանը (նա նաև գլխավոր դերակատարն է), գեղարվեստական ղեկավարը և կրեատիվ պրոդյուսերը Ռոման Բալայանն է, բեմադրող օպերատորը՝ Սերգեյ Միխալչուկը, բեմադրող նկարիչը՝ Վլադ Ռիժիկովը: Սերժ Ավետիքյանի կարծիքով` իրեն հաջողվել է ստանալ այն, ինչ ցանկացել է տեսնել` ”Ամենակարեւորը կերպարը ճիշտ ներկայացնելու ձիրքն է եւ ներքին աշխարհը”: Ֆիլմի նկարահանումները մեկնարկել էին դեռ նախորդ տարվա մայիսի 1-ին Թբիլիսիում եւ ավարտվել հունիսի սկզբին Լվովում: ”Փարաջանովը` գեղեցիկի սիրահար”-ի աշխարհագրությունն ընդգրկել է Վրաստանը, Ֆրանսիան, Ուկրաինան”: