09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Ինչու ես իմ դարդ ու ցավերն իրար տալիս՛՛. Վարդան Այվազյանը կորսված սեր ունի՞ /վիդեո/

”Մենք Վերջին զանգին հավաքվեցինք, գնացինք հրապարակ, այն ժամանակ տենց բան չկար, որ մենք մեքենաներով գնանք, ծնողները կամ որևէ մեկը մեքենա տային: Մենք հավաքվեցինք, հետո երեք դասարաններով գնացինք Դիլիջան, այնտեղ նշեցինք: Ով ում գրկեց, ում համբուրեց, այդ մանրամասները երևի թողնեմ, ով ում սեր խոստովանեց”,-Henaran.am-ի հետ ՛՛Վերջին զանգի՛՛ հիշողություններով կիսվեց պատգամավոր Վարդան Այվազյանը:

Պատգամավորին գրավում է ներկայիս երիտասարդությունը: ”Ես հավանում եմ մեր երիտասարդությունը, չի լինի երիտասարդությանը օրվա կեսը հավանես, օրվա կեսը չհավանես: Դա էլ իրենց էմոցիաներ արտահայտելու ձևն է, վերջ ի վերջո նաև ազատության դրսևորումն է”,-Վարդան Այվազյանը ոչ մի վատ բն չի տեսնում օրվա շրջանավատների ուրախանալու նորագույն մեթոդների մեջ: 

Երբ խնդրեցինք որևէ հետաքրքիր դեպք պատմել դպրոցական տարիներից, թեկուզ որևէ աղջյկա հետ կապված, նա արձագանքեց. ”Ինչու ես իմ դարդ ու ցավերն իրար տալիս”:

Զրույցի շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ