20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Որդու մահից 2 տարի անց ծնվեց` որդին /վիդեո/

Գառնի գյուղի դպրոցը նրա անունն է կրում: “Նժդեհ” ջոկատի ազատամարտիկ` Ատոմ Աբրահամյանը դեռ շատ բան կարող էր անել, եթե պատերազմը չտաներ նրան:

“Կրակոտ ու ակտիվ տղա էր Ատոմը: Ահավոր շատ էր կարդում, հատկապես պատմավեպեր: Ուսուցիչները ասում էին մի թողեք դեռ իրա տարիքը չի”:

Մայրը շատ լավ է հիշում Ատոմի վերջին զանգը. “Դպրոցում ուրախացանք, հետո իջանք հրապարակ: Վերջում էլ եկան Գառնիի ձոր: Ամբողջ գիշեր դասարանով Գառնի ձորում էին: Ատոմը լավ կազմակերպիչ էր”,- Henaran.am-ին պատմեց Ատոմի մայրը` Ալվարդ Հովհաննիսյանը:

Ժողտնտեսության ինստիտուտի ուսանող էր Ատոմը , երբ ղարաբաղյան շարժումը սկսվեց: Սկսեց միտինգներից ու նստացույցերից: Հետո էլ գնաց հայրենիքի սահմանը պաշտպանելու: 1990 թվականի մայիսի 27-ին հերոսացավ ևս մեկ հայրենասեր`Ատոմ Աբրահամյանը: Ատոմի մահից 2 տարի անց մայրը նորից զավակ ունեցավ:

Այսօր` մայիսի 24-ին Ատոմ Աբրահամյանի անունը կրող դպրոցի “Վերջին զանգ”-ին մասնակցեց նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ալվարդ Հովհաննիսյանը հպարտ է. “Շոյվեցի, հպարտացա, ուրախացա, որ մեր դպրոցը արժանացավ նման մարդու այցելությանը:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ