Տարեվերջն իր հետ նորից բերեց մահվան քամին…
Ֆեյսբուքում շարունակվում են ցավակացական խոսքեր հնչել անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ:
‘Շատ մեծ կորուստ և մեծ ցավ!
Տարեվերջն իր հետ նորից բերեց մահվան քամին… Նրա հիշատակը թող հավերժ լուսավոր լինի’,-գրել է հաղորդավուհի Նազենի Հովհաննիսյանը:
Հաղորդավար Հրանտ Թոխատյանը ևս իր ափսոսանքն է հայտնել այս մեծ կորստի համար:
‘Այստեղ` Լոսում, Ֆլորան կողքս էր, իսկ հիմա այսքան հեռու….բայց էլի կողքս…Մեկնեց անվերադարձ հյուրախաղերի… Իր երգը տարածելով տիեզերքում: Ծափահարում են քեզ, Ֆլորա ջան: Կգա օրը ու էլի կլինեմ քո ունկնդիրը’,-գրել է նա:
Նրանց է միացել նաև նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:
‘Ավա՜ղ, սիրելի Ֆլորա, դու չկաս այլեւս, սակայն դու անկասկած բացելու ես Հավերժության դուռը՝ մնալով հազարների սրտում…
Ժամանակը գոյություն ունի մարդու եւ կյանքի համար, իսկ դու գնացիր դեպի անսահմանություն, հավերժություն… Դու մտնելու ես այդ դռնից, եւ քո ուղեկիցը ու քո անփոխարինելի զրուցակիցը լինելու են հազարավոր քեզ սիրող ջերմ սրտերը…
Դու քո կյանքով եւ ստեղծագործությամբ քայլել ես ճշմարտության լույսի միջով, մեզ սովորեցրել տեսնել, ընկալել եւ հասկանալ ազգային, ժողովրդական երգն ու երաժշտությունը… Դու խորապես գիտակցեցիր քո աստվածային առաքելությունը, ջերմացրիր մեր հոգին, սրտերը, ապրեցիր կարճ, բայց գեղեցիկ, անվերջանալի ու հավերժական…
Գնաս բարով, սիրելի Ֆլորա, եւ թող քո ձայնը մշտապես մնա մեր սրտերում, եւ թող սերունդները մշտապես ըմբոշխնեն քո արվեստը, քո հիասքանչ կատարումները, քո թավ, մեղմանուշ, թովիչ ձայնը’: