30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիայում մահապատիժը վերականգնելու դեպքում այն կարող է տարածվել Գյուլենի և Օջալանի վրա

Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը մանրամասներ է ներկայացրել մահապատժի մասին հնարավոր իրավական փոփոխությունների կատարելու վերաբերյալ:

Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը: Շենթոփը տեղեկացրել է, որ  իրավական կարգավորումներ անելու դեպքում մահապատիժը կարող է տարածվել նաև իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր և առաջնորդ, Իմրալը կղզում այժմ ցմահ բանտարկյալ Աբդուլլահ Օջալանի վրա:

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP), առաջարկել է հարցին վերջնական լուծում տալ: «Եթե ժողովուրդը մահապատիժ է ուզում, եթե մահապատժն անհրաժեշտ է և եթե ԱԶԿ-ն պատրաստ է, ապա ԱՇԿ-ն էլ է պատրաստ: Եկեք այս գործը գլուխ բերենք»:

Նշենք, որ Թուրքիայում մահապատիժը վերականգնելու մասին խոսակցությունները սկսվել են հուլիսի 15-ին կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձից հետո: Մահապատժի վերականգնմանը կողմ է արտահայտվել նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա, անդրադառնալով թեմային, նշել էր. «Հավատում եմ, որ մահապատժի վերականգնման նախագիծը կստանա խորհրդարանի հավանությունը: Իսկ ես կվավերացնեմ այն»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ