“Այդ մասին գիտեն “Դոգն” ու Շուշան Պետրոսյանը”. մահացած զինվորի մոր բացահայտումը /վիդեո/
“2010-թվի դեկտեմբերի 17-ին տղայիս սպանած բերեցին Հադրութից: Խաբեցին իբր հիվանդա եղել, կոմայի մեջա եղել` շփթփ գործը ծածկեցին ”,-Henaran.am-ին պատմեց խաղաղ պայմաններում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը`Իրինա Ղազարյանը: Զինվորի մայրը պնդում է, որ այդ օրը իր որդուց բացի 8 զինվոր է սպանվել, ինչը երբեք չի հրապարակվել:
Ենթադրյալ սպանված 8 զինվորների ընտանիքների հետ ոչ մի կապ կամ տեղեկություն չունի Իրինա Ղազարյանը: Իր ասածի ճշմարտացիությունը հավաստելու համար նա ցիտում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի եթերում արած հայտարարությունը. “Նույնը Շուշան Պետրոսյանը ասեց` “Ուրվագծով” Պետրոսի հյուրն էր. Էս էլ չլինի Հադրութի 9-ը սպանված զինվորները, որ բերում եք քաղաքացիականի հետ եք կապում”:
“Այդ մասին գիտի նաև` Դոգը, որը Վովա Գասպարյանի աջ ձեռնա: Ղուկասյան Դոգը անձամբ ինձ ասելա` տիկին Իրինա, հո Ձեզ չեն ասելու իրականը”:
Մահացած զինծառայողի մոր բացահայտումները` Henaran.am-ի տեսանյութում: