27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պատրաստ եմ ցանկացած տեղը զիջել կամ ինքս առաջարկել այդ մարդուն»

Վերջին շրջանում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի անունը շրջանառվում է որպես Սահմանադրական դատարանի անդամ, ավելին՝ ղեկավար: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հրայր Թովասյանն, անդրադառնալով այս լուրերին, ասաց, որ իր կյանքի հետագա պլանների հետ կապված դեռևս ոնորոշություն կա: Հարցին, թե պատճառն այն է, որ իր հետագա գործունեության պլանավորումն իր ձեռքում չէ, նա պատասխանեց.
«Միշտ ես եմ որոշում»:
Այս պահին Թովմասյանը չի կարող հստակ ասել՝ արդյոք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո նա կմնա պետական ապարատում, թե ոչ: Միևնույն ժամանակ, անդրադառնալով ՍԴ անդամ լինելուն, ասաց.«Ցանկացած պաշտոնում, եթե կա ինչ-որ մեկն, որը կարող է այդ աշխատանքն ավելի արդյունավետ ու լավ անել, քան ես, ապա ես պատրաստ եմ ցանկացած տեղը, որն ինձ կառաջարկվի, զիջել կամ ինքս առաջարկել հենց այդ մարդուն»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ