27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ասում եք՝ կայունություն ենք ուզում, է գերեզմանն էլա կայուն»

«ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հիշեցրեդ, որ 2007ին ՀՀԿ-ը ընտրվել է խորհրդարան և 2012-ին էլ՝ ունենալով մեծամասնություն ու խոստացել է ապահովել  7 տոկոս տնտեսական աճ:  Պատգամավորը հերթով թվարկեց  2007-ից մինչև 2015 թվականն ունեցած տնտեսական աճի ցուցանիշները, որտեղ 7 տոկոս աճ չկար: «Վիճվարչության պետն այստեղ է, չի թողնի սուտ խոսեմ, այդ մոնոլպոլիան իրենն է»,-ասաց պատգամավորը, ապա նկատեց, որ մյուս տարի արդեն լրանում է ՀՀԿ-ի տասնամյա ժամկետը, և եթե արդյունք չեն կարողանում ապահովել, ապա որն է իմաստը, որ նրանք շարունակում են աշխատել:

«Անընդհատ ասում ենք՝ մաֆիոզներին հանեք կառավարությունից, ինձ թվում է, որ այսօրվա տնտեսական թիմը լուրջ պրոբլեմներ ունի, ամենամեծ պրոբլեմը դուք եք, փոխարչապետնա, ԿԲ ղեկավարնա: Այ ընկերներ, Աճ եք խոսք տվել, գնացեք ,գտեք էդ աճը: 19-ը % ներդրումները իջել են, իհարկե մենք ձեզ ցույա կտանք այդ փողերի տեղերը: Ներդումներ ներգրավեք, բա դուք ի՞նչի համար եք, ձեզ ի՞նչի համար են աշխատավարձ վճարում»,- ասաց Բագրատյանն ու հայտարարեց, որ Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած բյուջեն եթե անգամ կատարվի էլ, մինևնույնն է այն նշանակում է հետընթաց պետության համար: «Դուք ուզում եք ասել՝ մի քայլ էլ հետ գնանք հա՞:

Հլը մի հատ պատկարեցարեք, գա Տիգրան Սարգսյանը, որը Անիի ավերակ սարքեց, գնաց: Ասում եք՝ կայունություն ենք ուզում, է գերեզմաննելա կայուն, ավելի կայուն բան չկա»,- բարկացավ ՀԱԿ պատգամավորը: Նա կառավարությանը մեղադրեց թվանկարչության մեջ: Ըստ նրա ՀՀ-ում չկա 761 կիլոգրամ կատրոֆիլ, 311 հազար տոննա խաղող, որ պետություն ակնկալի դրանց արտահանում.«Ոլոտներ կան, որ պարզապես թիվը նկարվածա: Վիճվարչության պետն էլ թույլ չի տա, որ ստեմ, նա լավ գիտի թվերը: Դուք էս թվերը ճշտում ե՞ք, ճշտեք, մի հատ հասկանանք՝ ինչա կատարվում: Եթե այս բյուջեն կատարվի, իհարկե Աստված չտա` կատարվի, միևնույն է, աղետ է լինելու: Ես ուզում եմ զարգացում տեսնել»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն արձագանքեց, թե  եթե կա պակասուրդ, և այս տարի 3.5-ի փոխարեն լինելու է 6 տոկոս պակասուրդ, ապա նորմալ է, որ տնտեսական աճ չի ապահովվում մեծ թվով, ավելին եթե պարտք ու վարկ էլ չվերցվեին, ապա դրական չէր լինի նաև ՀՆԱ-ի ցուցանիշը: Նա չհամաձայնեց, որ 2016-ին ընդլայնող չի եղել դրամավարկային քաղաքականությունը, և այս տարի իրականացված ընդլայնող և դրամավարկային քաղաքականությունը 2017 տալու է իր էֆեկտները: Նա նկատեց, տարածաշրջանի բոլոր երկրները հայտնվել են այն իրավիճակում, որ հակաբյուջետային կոնսոլիադից են դիմել, իսկ թե ինչ են անելու 2017-ին, նա ասաց. «Մենք լինելու ենք մի փոքր զսպող, մենք կարծում եմ, որպեսզի տնտեսության մեջ շոկից հետո վերականգնվենք, դրամավարկայինը պահելու ենք ընդլայնող»:

Տնտեսական աճի ցուցանիշների մասին նախարարն ասաց, որ պիտի ջանալ բարձր պահել այդ տեմպերը, քանի որ 2 կամ 3 տոկոսով չէ, որ լուծելու են սոցիալական խնդիրները, սակայն պիտի հաշվի առնել, թե ինչ է կատարվում նաև աշխարհում: Նա ընդգծեց, որ հարևան Վրաստանում ևս նմանատիպ տնտեսական աճ է արձանագրվում, այս տարի, օրինակ, նախատեսվում է 3 տոկոս տնտեսական աճ, իսկ պատճառը մի քանի գործոններն են, նախ՝ տնտեսական աճը, ՌԴ-ի դեմ եղած սանկցիաները, տրանսֆերների պակասը:

Վիճակագրության հետ կապված Արամյանն ասաց՝ բանավիճել չի ցանկանում, այդ ոլորտի ներկայացուցիչները պիտի պատասխան տան:

ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը ևս արձագանքեց Բագրատյանի քննադատությանը՝ նկատելով, որ իրենք օգտվում են միջազգային ստանդարտներին համապատասխանող մեթոդներից:

Գյուղատնտեսության ցուցանիշների ճշգրտության հետ կապված նա ասաց, որ վարվում են ամենախիստ վիճակագրությունները: Մնացականյանի երկարաշունչ ելույթն ընդհատեց Ֆինասնավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Իսկ Բագրատյանն էլ ցանկացավ արձագանքել, սակայն նրան արգելվեց, միայն ժպտալով նկատեց.

«Պետք է ներողություն խնդրեր ու դուրս գար դահլիճից»,-խոսքն ուղղելով Ստեփան Մնացականյանին՝ ասաց նա:  «Դա արդեն դուք արեք»,-եղավ Մնացականյանի արձագանքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ