04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Տիգրան Սարգսյանը` կես միլիոն դոլարի, զուգարանի եւ գյուղացու արանքում

Այսօր կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանին խնդրեց ներկայացնել ՀՀ-ում երկու բիոզուգարանների վիճակը: Երկու բիոզուգարաններից մեկը տեղադրված է Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում, մյուսը՝  Տաթևում: Առաջինը գործում է, իսկ մյուսը, որը Տաթևում է, ունի տեխնիկական խնդիրներ՝ անսարքություն:

՛՛Պետք է նշեմ, որ զուգարանների օպերատիվ խնդիրները էկոնոմիկայի նախարարության համակարգում չի գտնվում, տվյալ դեպքում մենք հանդիսանում ենք մարմինը, որը իրականացրել է ծրագիրը,-պարզաբանեց նախարարը: 

-Պրոբլեմը հետևյալն է, որ ծախսը գնահատվում է անարդյունավետ: Այդ տեսանկյունից մի բան ակնհայտ է, որ զուգարանը չի աշխատում, բայց պետք է աշխատի: Կա անսարքություն, որը պետք է վերացվի, այն փող արժի և մրցունակության հիմնադրամը դրանով պետք է զբաղվի, ինչ էլ անում է:

Մյուս կողմից հարց է՝ նմանատիպ զուգարանների գնումը պետք էր, թե պետք չէր: Դա խնդիր է, բայց եթե կառավարությունը որոշում է, որ նման ծրագիր պետք է իրականացնի, ապա այն այնուհետև ոչ արդյունավետ գնահատել, մի քիչ անհասկանալի է՛՛,-պարզաբանեց նախարարը:

Վարչապետը հանձնարարեց հարցը քննարկել նախարարությունում: ՛՛Վերջին հինգ տարիների ընթացքում թեման մշտապես քննարկվել է տուրիզմի զարգացման տեսանկյունից: Բոլորը բողոքում են, որ տուրիստական օբյեկտներում համապատասխան ծառայություններ չի մատուցվում: Տուրիզմ զարգացնել առանց այս համակարգի հնարավոր չի:

Ձեր նախարարությունը նախաձեռնել էր պիլոտային պրոյեկտ ու դրանք պետք է լինեին ինքնածախսման սկզբունքով աշխատող, քանի որ դրանց համար գումար է հասնում, բացի դրանից բանկոմատներ են տեղադրվելու այդ զուգարանների կողքերին և գովազդ տեղադրելու հնարավորություն կա: Այս բոլորը եկամուտ ապահովող աղբուրներ են և դրա իմաստը դրանում էր: Հիմա, փաստորեն, այս պիլոտային պրոյեկտը չի տվել այն արդյունքները որ մենք ակնկալում էինք, ու սպասում ենք վերլուծություն, թե ինչպես պետք է հարցը  լուծվի՛՛,-ասաց Տիգրան Սարգսյանը:

՛՛Երեկ Արմավիրում գյուղացիներն էլ հարցը բարձրացրին, ասելով՝ 500 հազ. դոլար ավելի լավ է մեզ տայիք, գնացել եք ծրագիր եք իրականացնում՛՛,-պատմեց վարչապետը` հետաքրքրվելով`որքան գումար է ծախսվել այս զուգարանների համար: Պարզվում է` 100 մլն դրամ արտաբյուջետային հաշվից է եղել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ