04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀՔԾ-ն չի քննի Տարոն Մարգարյանի դեմ ՀԱԿԿ հաղորդումը

Հատուկ քննչական ծառայությունը չի քննի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ ՀԱԿԿ հաղորդումը, որով պահանջվում էր քրեական գործ հարուցել` պարզելու Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը: 

ՀՔԾ-ն գրություն է ուղարկել, նշելով, որ դիմումը ենթակա չէ քննարկման, որ բովանդակային առումով այն հանցագործության կատարման մասին հաղորդման բնույթ չունի, քանի որ այնտեղ թվարկված է միայն Տարոն Մարգարյանի հայտարարագրած անշարժ եւ շարժական գույքը եւ հիշատակված չէ որեւէ տեղեկություն գույքը հանցավոր ճանապարհով ստացված լինելու, գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով որեւէ արարք կատարելու մասին: Իսկ Քրեական դատավարական օրենսգրքով քրեական գործ կարող է հարուցվել հանցագործության հականիշներ մատնանշող տվյալների առկայության դեպքում: 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ