26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը… վիրտուալ պատերազմ /վիդեո/

”Ո՞նց արձագանքեմ, ի՞նչ արձագանքեմ ես դրան: Դա իր որոշումն է: Ինքը որոշում է, ինքը տարածում է՝ օրվա մեջ յոթ-ութ անդրադարձ ինձ: Երևի մեջը կուտակվում է, պիտի արտահայտվի, ինչ մի պատմություն դարձրեց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը` պատասխանելով ՀՀԿ-ական, լրագրող Մենուա Հարությունյանի եւ իր միջեւ տեղի ունեցող վիրտուալ ՛՛փոխհրաձգության՛՛ մասին հարցին:

Հիշեցնենք, երգչուհին ասել էր, թե Սիրուշոն չէ, որ ”Տաշիր” մրցանակաբաշխությունում պետք է լավագույն երգչուհի դառնար, իսկ Հարությունյանը գրել էր, թե պատգամավորը նման կարծիք է հայտնել, քանի որ Սիրուշոն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսն է, իսկ Պետրոսյանը արդեն երկու անգամ է, որ չի քվեարկում նրա օգտին:

Շուշան Պետոսյանը նշեց, որ ”Տաշիր գրուպն” էլ էր անդրադարձել իր այդ խոսքերին, սակայն ”Տաշիր գրուպը չէր անդրադառնա, եթե Մենուան չբզբզեր”:

Պատգամավորը պարզաբանեց, որ ինքը ոչ թե Սիրուշոյի աշխատանքն է վատ գնահատում կամ նրան որպես երգչուհի լավ չի վերաբերում, այլ ընդամենը կարծում է, որ Լիլիթ Հովհաննիսյանն ու Քրիստինե Պեպելյանը շատ ավելի աշխատանք են կատարել այս տարվա ընթացքում: Երգչուհին շատ է հավանել Սիրուշոյի ”Պռե գոմեշ” -ը, միաժամանակ ասում է, որ դա նրա միակ նախագիծն էր այս տարի:

”Ընդհանրապես ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը, ինքը մոռանում է, որ ես շատ լավ գիտեմ ոլորտը և իրենից լավ գիտեմ երևի”,-նկատեց Շուշան Պետրոսյանը, հավելելով, որ ՛՛որևէ հակասություն Հարությունյանի հետ չունի՛՛:

Այդ դեպքում ինչու է երկու ՀՀԿ-ականների միջև նման պատմություն ծագել հարցին Շուշան Պետրոսյանի պատասխանը և երգչուհիների վերաբերյալ նրա մեկնաանությունները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ