19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ավտոն ու տունը կոկորդում. նախարարի եւ տղերքի արանքում /վիդեո/

“Ես կանտուզյա ստացած տղա եմ, իմ համար մի քիչ ծանրա հիշելը: Ես վերապրում եմ այդ ծանր պահերը ուղղակի այդ պատճառով էլ մանրամասն չեմ պատմի: Կասեմ կարճ` համառոտ:

Բոլորդ էլ գիտեք “Արաբո” ջոկատի ոդիսականը: Իմ ընկերների հիշատակին որպես հայ քրիստոնյա երդվել եմ 12 տղա ունենամ: Ու բոլորին ընկերներիս անունով եմ անվանակոչելու: Արդեն 7 տղա ունեմ”,-Henaran.am-ի հետ կիսվեց  “Արաբո” ջոկատի ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը, ով նախօրեին 12-րդ երեխան ունեցավ:

Գագիկ Հովհաննիսյանի հավաստմամբ՝ ոչինչ չի կարող խանգարել իրեն երդումը կատարելու: Նույնիսկ դժվար ապրուստն ու բնակարանային պայմանները. ” Էն ժամանակ մի քիչ ագրեսիվ էի, մտածում էի, որ ամեն ընկերոջս համար մուռ եմ հանելու, մեկի փոխարեն 100-ին եմ սպանելու”:

Պատմում է` Տիգրան անունով 2 ընկեր է ունեցել. “Տղաներիցս մեկի անունը դրեցի Տիգրան,մյուս ընկերոջս պատվին էլ աղջկաս անունը ածանցով ավելացած դրեցի՝ Տիգրանուհի”:

Գագիկ Հովհաննիսյանի 12-րդ երեխան աղջիկ է: Անունը` Անահիտ է դրել եթե տղա ծնվեր, երազանքին կմոտենար երջանիկ հայրը. ”Եթե ծնվեր տղա, կլիներ` Մենուա: Ինքը Ամերիկայից եկած տղա էր: Կռվում էր մեր ջոկատում ու շատ հայրենասեր տղա էր”:

”Որպես 2-րդ կարգի հաշմանդամ ստանում եմ իմ թոշակը` 77 հազար դրամ և որպես աղքատության նպաստ` 66 հազար դրամ”:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից շատ գոհ է. ” Էտ մարդիկ ինձ տուն են տվել, ավտո են տվել, օգնում են հարկ եղած դեպքում, ոչ միայն որպես բազմազավակ հայր, այլ ազատամարտիկ”,-հավելեց Գագիկ Հովհաննիսյանը:

Գագիկ Հովհաննիսյանը չի մասնակցել ազատամարտիկների բողոքի ակցիային, բայց համամիտ է նրանց հետ. ” Նույն խնդիրներից ես էլ ունեմ: Մեծ թվով հոսանքի պարտքեր ունեմ: Ախր գնացել կռվել ենք էսօր մեր հարցով ոչ ոք չի զբաղվում: Տենց ոնց կլինի: Կռված մարդ եմ` աղքատության թոշակ եմ ստանում”:

Մի խոսքով հայտնվել է երկու քարի արանքում` մի կողմից ազատամարտիկ ընկերներն են, մյուս կողմից`  պաշտպանության նախարարը: 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ