19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլը վերջապես հստակություն է մտցնում իր եւ ՀԱԿԿ-ի հարաբերությունների շուրջ/վիդեո/

”Ամենակարևոր խնդիրներից մեկը, որ տեսնում եմ, որ իշխանությունն ու ընդդիմությունը և քաղաքական համակարգը պետք է կարողանան վերլուծել իրենց անցած ճանապարհը, կատարել հետևություններ ու ընդունել սխալները: Ես կարծում եմ, որ իսկապես ընդդիմությունը, և մենք բոլորս մտածելու շատ բան ունենք, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքանով, ինչպիսի հետևություններ կարող ենք անել մեր անցած ճանապարհից”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ պատգամավորը նկատեց, որ ոչ ոք անսխալական չէ, նա ցավում է ընդդիմության սխալների համար: ”Որպես ընդդիմության վերջին հինգ տարիներին ակտիվ գործունեություն ծավալած ներկայացուցիչ` ցավում եմ, որ մենք շատ դրվագներում կամա, թե ակամա հիասթափեցրել ենք հասարակությանը և դա ամենացավալի արձանագրումն է, որ այսօր կարող եմ անել: Բայց դա վերջը չէ, և շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպիսի հետևություններ կանենք մեր անցած ճանապարհից”,-նշեց պատգամավորը:

Իր հետևությունները Փաշինյանն արձանագրել է իր հոդվածներում, հրապարակյին ելույթներում և ապագայի մասին պատկերացումները շարադրել քաղաքացիական պայմանագրի նախագծում: Փաշինյանն ասաց, որ պետք է աշխատել ընկերների ու համախոհների հետ: Henaran.am-ի հարցին, թե պատրաստ է համագործակցել վերակազմավորվող ՀՀՇ-ի հետ, պատասխանեց. 

”Առաջիկայում  բացի քաղաքացիական պայմանագրից որևէ այլ կառույցի շրջանակներում անդամի կարգավիճակով չեմ պատրաստվում հանդես գալ:

Ընդդիմության դաշտում  պետք է շատ լուրջ գնահատումներ տեղի ունենան: Եվ ՀՀՇ-ի մեջ, և մյուսներում կան մարդիկ, ում հետ մենք երկար ճանապարհ ենք անցել, բայց այդ վերլուծելու մենաշնորհը իմը չի միայն”:

Միգուցե ավելի ռեալ քայլեր են պետք: Փաշինյանն արձագանքեց, որ կա քաղաքացիական պայմանագրի նախագիծ, այն պաշտոնապես չի հրապարակվել, և պետք է սպասել, որ այդ պայմանագրի տեքստը պաշտոնապես հրապարկվի: Փաշինյանն առաջարկում է բոլոր նրանց, ովքեր այդ պայմանագրում նշված գաղափարների հետ կհամաձայնեն, միանալ ու քննարկել այն:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին, և այն տեսակետին, որ ինքը դուրս է եկել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, պատգամավորն ասաց.

”Ես որևէ մեկի դեմ երբեք դուրս չեմ եկել, և ես գործում եմ իմ սկզբունքների շրջանակներում և չեմ համարում, թե որևէ մեկը այդ թվում ես, պետք է քննադատությունից ապահովագրված լինի: Այնպես որ ես ուշադիր հետևում եմ բոլոր կարծիքներին ու հնչող տեսակետներին և ինչպես խոստացել եմ` ինձ հետ կապված որևէ հարց անպատասխան չի մնալու, և դա ինչ ֆորմատով տեղի կունենա դա ուրիշ հարց է, բայց ես բոլոր հարցերին մանրամասնորեն կանդրադառնամ”:

Փաշինյանը չմասնավորեցրեց, թե առաջիկայում երբ կտա այդ հարցերի պատասխանը, միայն ասաց, որ այն խնդիրները, որ առաջադրել են իրենց քաղաքական գործունեության մեկնարկին, ինքն իր քաղաքական գործունեությամբ լուծելու է:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԿԳՆ Արմեն Աշոտյանի ելույթը, որտեղ իրեն ևս անդրադարձ կար, պատգամավորն ասաց.

”Ես չեմ ուզում մեկնաբանել, դուք բոլորդ լսել եք պարոն Աշոտյանի ու իմ ելույթները, չեմ կարծում, որ այստեղ ելույթներ կռվացնելու տեղ է”:

Աշոտյանն ասել է, թե Փաշինյանի ելույթը կառավարության ծրագրի վերաբերյալ փայլուն է: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ