27 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ազգային ժողովը բավարարվելու տեղ չի, կարգի հրավիրեք …

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քվեարկեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Ռուբեն Հակոբյանի և Թևան Պողոսյանի նախագծին, որով առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Ընտրական օրենսգրքում: Հիշեցնենք, այս նախագիծը ”Ժառանգությունը” երեկ ներկայացրեց խորհրդարանին արտահերթության կարգով` օգտվելով ԱԺ Կանոնակարգի ընդդիմությանը տված հնարավորությունից: 

Վարման կարգի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ այդ բոլոր փոփոխությունները քննարկելու կարիք կա: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն առաջարկեց հետաձգել քվեարկությունը:

Նախքան քվեարկությունը հորդորով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ այստեղ պատվավոր մարդկանց վարկաբեկում են, և խնդրեց կարգի հրավիրել այդ վարկաբեկողներին:

՛՛Անբարոյականները խոսում են ճշմարտության մասի՞ն, փորձում են բավարարել իրենց, Ազգային ժողովը բավարարվելու տեղ չի, խնդրում ենք կարգի հրավիրեք՛՛,-ասաց պատգամավորը:

Հավելենք, երեկ խորհրդարանում Զարուհի Փոստանջյանը գլխավոր դատախազ Աղվան Վարդանյանին ”խարդախ դատախազ” անվանեց: 

Քվեարկությունը չհետաձգվեց և ՛՛Ժառանգության՛՛ առաջարկած նախագիծը 43 կողմ,  64 դեմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժվեց:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ