03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչ կտար ՛՛մարտի 1՛՛-ի հանձնաժողովը /վիդեո/

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի համար կանխատեսելի էր Ազգային ժողովում ”մարտի 1-ի” հանձնաժողովի ստեղծման ձախողումը:

”Իհարկե կանխատեսելի էր, ցավոք սրտի, բայց կանխատեսելի էր նաև ուրիշ բան, որ ենթադրենք նույնիսկ ստեղծվեր այդ հանձնաժողովը, հասկանում եք` քանի քաղաքական  մթնոլորտը, իրավիճակը, պայմանները Հայաստանում չեն փոխվել, ինչ-որ նոր բան ակնկալել այդ հանձնաժողովի ստեղծումից չի կարելի”,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, որ ”մարտի 1-ի” վերաբերյալ պաշտոնական գնահատականը չի կարող փոխվել,  եթե նոր նյութեր ի հայտ չգան: ”Բայց քանի որ մենք վստահ ենք, որ նոր նյութեր այս պահին չենք կարող հայտնաբերել, որովհետև միգուցե չկան էլ, սպասել, որ նման հանձնաժողովը կարող է մի նոր բացահայտում անել, ես այդ հույսը չեմ ունեցել ի սկզբանե”:

Հովհաննիսյանն ասաց, որ քանի որ ընդդիմության գործընկերների կողմից է այդ ծրագիրն առաջարկվել և ինքն էլ չէր կարող իրեն թույլ տալ խոչընդոտել այդ առաջարկը, կողմ է քվեարկել:

Նշենք, որ ”մարտի 1-2”-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու առաջարկն արվել էր ՀԱԿ խմբակցության կողմից: Սակայն խորհրդարանական մեծամասնությունը` ՀՀԿ-ն դեմ քվեարկեց հանձնաժողովի նախագծին՝ թողնելով առաջարկը թղթի վրա: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ