06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱԿ-ը հայտարարում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իշխանական մեծամասնությունը հակաօրինական եւ անհիմն մերժեց Մարտի 1-ի սպանությունների հետ կապված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությունը։ Այս առիթով Հայ Ազգային Կոնգրես խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ։

 “Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման խնդրով ընդդիմության հավաքած 48 ձայնը առավելագույնն է 1999 թվականից ի վեր խորհրդարանի պատմության մեջ։ Այս փաստը մի կողմից՝ վկայում է խնդրի հասարակական հնչեղության բարձր աստիճանի մասին, մյուս կողմից՝ ցուցադրում է վարչախմբի դեմ ընդդիմության միավորման իրական հնարավորությունը։

Քվեարկությունը ու դրան նախորդած քննարկումները ցույց տվեցին, որ Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման խնդրում կա երկու հստակ բեւեռ։ Մի կողմում ողջ քաղաքական դաշտն է, քաղաքացիական շարժումներն ու նախաձեռնությունների հետ՝ այն համոզմամբ, որ առանց տվյալ խնդրի լուծման Հայաստանը՝ որպես պետություն, ու նրա ժողովուրդը՝ որպես հասարակություն մնալու են փակուղու առջեւ։

Մյուս կողմում իշխանական կոալիցիան է ՀՀԿ եւ ՕԵԿ կազմով, որը ամեն կերպ խոչընդոտելով խնդրի լուծմանը, իր վրա է վերցնում կատարվածի ողջ պատասխանատվությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանդես գալով որպես ոճրագործության հեղինակ։

Ինչպես մինչեւ այժմ, այսուհետ եւս, անկախ բոլոր հանգամանքներից ու զարգացումներից, Մարտի 1-ի լիակատար բացահայտումը եւ հանցագործներին պատժելը Հայ Ազգային Կոնգրեսը համարել ու համարելու է իր գլխավոր քաղաքական խնդիրներից մեկը։ Այդ նպատակին հասնելու համար Կոնգրեսն օգտագործելու է քաղաքական, իրավական եւ քարոզչական բոլոր լծակները՝ գործելով ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում”։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ