20 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Տիկին Զոհրաբյանը զայրացավ /վիդեո/

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու “Ժառանգության” ներկայացրած Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:

Հիշեցնենք, որ “Ժառանգություն” խմբակցությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ Ընտրական օրենսգրքում եւ քվեարկության օրը, ընտրողների կողմից ստորագրված ցուցակները բաց եւ հասանելի լինեն բոլորին: Պետա-իրավական հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիորսյանն էլ ԱԺ-ում հայտարարեց, որ տվյալ դրույթը ճշտվել է Վենետիկի հանձնաժողովի հետ եւ ցուցակները հրապարակելը հակասում է նաեւ ՀՀ Սահմանադրությանը: 

“Այո, ես հասկանում եմ, որ երբ պետք է լինում, վկայակոչում ենք Տիզբոն, Մոսկվա, եւ այլ բարեհունչ անուններ:

Այո, Վենետիկի հանձնաժողովը տվել է եզրակացություն, սակայն հանձնաժողովը չէր կարող իմանալ, որ ընտրության օրը Հայաստանում արտագաղթը կհավասարեցվի զրոյի”,-ասաց Նաիրա Զոհրաբյանը` մեկ անգամ եւս հիշեցնելով, որ ԲՀԿ-ն կողմ է այն օրինագծին, որպեսզի քվեարկությունից հետո հրապարակվեն ընտրացուցակները:

 

ՏԻկին Զոհրաբյանի ելույթը այլ մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ