19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Այս կառավարությո՞ւնն է երևի արել, որ կարկուտ է եղել…Թովմասյանը սովորույթը չխախտեց

 Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի նախագիծը բուռն քննարկումների արժանացավ ընդդիմադիր գործիչների կողմից:

Նախքան ընդմիջման գնալը արտահերթ ելույթ ունեցավ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա նշեց, որ իր մոտ արդեն սովորույթ է դարձել, որ այստեղ ելույթ ունենալիս ներկայացնում է ոչ թե իր նախապես ընդգծված տեքստը, այլ պատասխանում է քննադատներին: 

Թովմասյանն ասաց, որ աշխարհի շատ երկրներում կառավարության ծրագրի քննարկումը ընդդիմության կողմից միշտ քննադատությունների է արժանանում: Այս առումով նախարարին ուրախացնում է, որ մեր խորհրդարանը դասական պայքարի որոշակի փուլ է մտել: Սակայն միաժամանակ նախար, և ուրախալի է, որ հնչող երևույթները իրենց խորքային արմարն ընդգծեց, որ նորանկախ Հայաստսանն իր ամենամեծ ձեռքբերումներն ունեցել է, երբ որ այս դասական ձևին չի հետևել, երբ այս կուսակցական պայքարը չի եղել: ՛՛Եթե փորձենք չվարվել այն քաղաքականությամբ, որ ամեն ինչ վատ է, ու վեր կանգնենք անձնական խնդիրներից, կտեսնենք, որ լուծումները տեսնելու ենք, մեր ծրագրի տողատակերում էլ դա էր գրված՛՛,-ասաց նախարարը:

Նախարարը չհերքեց, որ կառավարության ծրագրի որոշ կետերի հարցում իրենք էլ կարող եին սխալվել, սակայն փոփոխություններն իրենցից են սկսում: 

Պատասխանելով Վահան Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե իշխանությունն ամեն ինչ անում է միայն իշխանության մնալու համար՝ Թովմասյանն ասաց, որ այս իշխանությունը ընդդիմադիր գործիչներին եթերի ավելի շատ հնարավորություն է տվել, և դա իրենց իշխանության մնալու համար չէ: է:

Թովմասյանն ասաց, որ այսօր արդեն հանրահավաքների, իրավական ռեգիստրի հետ կապված ոչ մի թերացում չկա, և երեկ ու այսօր էր ընդդիմադիրներն այդ մասին չեն խոսել: ՛՛Երեկ ոչ մի ելույթում չհնչեց չարտոնված հանրահավաք, դա մեր լեկսիկոնից հելել է՛՛:

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի քննադատությանն՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ապա Թովմասյանն ասաց. ՛՛Խոսում ենք գլխավոր դատախազությունից, որ ընդհանուր վերահսկողություն չուներ, ինչ պիտի աներ, որ չի արել դատախազը: Ուզում եք ամեն ինչ ու միանգամից, այդպես չեք ստանալու:

Խնդիրների լուծումն այդքան հեշտ չի, կա ներքին դիմադրություն, հասարակությունն ինքը միգուցե պատրաստ չէ՛՛:

Ելույթի ավարտին Թովմասյանն ասաց, որ ամեն ինչում պետք չէ կառավարությանը մեղադրել. ՛՛Կարկուտ է եղել, այս կառավարությո՞ւնն է երևի արել, որ կարկուտ է եղել՛՛:

 

 

                          

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ