18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ստորագրված ընտրացուցակները չեն հրապարակվի՞

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Ազգային ժողովին ներկայացրեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը; Բացման խոսքում նա մասնավորապես նշեց, որ ամենամեծ արտագաղթը գրանցված է Գեղարքունիքի մարզում՝75%, բայց զարմանալի է, որ գործող նախագահը ամենաշատ քվեները այդ մարզից է ստացել:

Ընտրական օրենգրքով վստահված անձն ու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը կարող է քաղվածք վերցնել արձանագրությունից, բայց սա տեսական է:  “Ժառանգություն” խմբակցությունն առաջարկում է ԸՕ-ից հանել այն դրույթը, որով արգելվում է քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակում: Պատգամավորը բերեց այլ երկրների օրինակը: Պետաիրավական հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը ասցա, որ այդ դրույթը հակասում է նաեւ Վենետիկի հանձնաժողովի տված եզրակացությանը եւ ՀՀ Սահմանադրությունը:

ՀՅԴ-ական պատգամավորը փորձեց Մարտիրոսյանից պարզել, թե արդյոք նա ծանոթ է հանձնաժողովի եզրակացությանը: Ըստ Մինասյանի, գրանցամատյանը պիտի պատշաճ վարվի: Ի պատասխան Մարտիրոսյանն ասաց, որ ծանոթ է եւ աշխատել է Ստրասբուրգում: “Մենք պարտավորություն ունենք Եվրախորհրդարանի առջեւ եւ պիտի կատարենք”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ