25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գագիկ Խաչատրյանի զավակներն էլ

ՊԵԿ նախագահի հայցով էթիկայի հանձնաժողով դիմած”Թրանսփարենսի ինթերնեյշնլ” հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը այսօր խոսեց հանձնաժողովի եզրակացության և իրենց դիրքորոշման մասին:

Հերիքնազ Տիգրանյանը նախ տեղեկացրեց, որ “Թրանսփարենսի ինթերնեյշնլ “ կազմակերպությունը արձագանքելով մամուլում պարբերաբար հրապարակվող տեղեկություններին, ըստ որի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը օլիգարխ է  և իր ունեցվածքը բազմապատկելու նպատակով օգտագործում է իր պաշտոնական դիրքը` դիմել են էթիկայի հանձնաժողով հետևյալ հարցադրումներով.

 “Արդյոք հանձնաժողովը ուսումնասիրել է տվյալ պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրերը և համադրել է մամուլում շրջանառվող տեղեկությունների հետ: Եթե մամուլում շրջանառվող տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա կա արդյոք այս պարագայում շահերի բախում:Արդյոք Գագիկ Խաչատրյանը աշխատելով պետական համակարգում չի օգտագործել իր ձեռքի տակ եղած ռեսուրսները ներկայացված ընկերությունների աշխատանքին օժանդակելու համար”:

Ինչ վերաբերվում է հանձնաժողովի որոշման օրինականությանը և արդյունավետությանը Հերիքնազ Տիգրանյանը չի դժգոհում, նա նշում է,որ ամենի բան եղել է իրենց սպասելիքների սահմաններում:

՞Մենք գոհ ենք էթիկայի հանձնաժողովի պատասխանից, որից երևում է, որ հանձնաժողովը կատարել է որոշակի հետաքննական աշխատանքներ,  բայց այն պատասխանը, որը կգոհացնի հանրությանը բնականաբար հեռու է բավարար լինելուց ՞:

Հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչը հատկապես անդրադարձավ էթիկայի հանձնաժողովի կողմից ուշադրության չարժանացած ընկերությունների ցուցակների վրա, որոնք ըստ ստացված տեղեկությունների՝ կամ պատկանում են Գագիկ Խաչատրյանին, կամ նրան շահերի բախմամբ փոխկապակցված անձանց:

Ներկայացված 10 ընկերություններից  միայն 6 ընկերությունների մասին է խոսել ՊԵԿ նախագահը և ընդունել ինչ որ չափով իր առնչությունը այդ կազմակերպությունների հետ:

“Ապերոն” և “Մեգամոթորս” ընկերությունների սեփականատերերը Գագիկ Խաչատրյանի զավակներն են  հավասար բաժնեմասով:

“Մեգաֆուդ”,”Մեգասպորտ” ,”Յուքոմ” և “Խռոնոգրաֆ”  ընկերությունները պատկանում են հորաքրոջ կամ հորեղբոր զավակներին:

Միաժամանակ նշել է , որ  Ամասիայի կաթի գործարան,”Գալաքսի” հացի գործարան , “Գալաքսի” սուպերմարկետների ցանց ,”Ալյանստերմինալ” և “Սանտաֆե “ սրճարանը գոյություն չունեն:

Հերիքնազ Տիգրանյանի ձևակերպմամբ այս կազմակերպությունները միայն փաստաթղթերով գոյություն չունեն:

Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ ոլորտում օրենսդրական բարեփոխումների կարիք կաև հենց դրա պակասը շահեկան վիճակ է ստեղծում օլիգարխ պաշտոնյաների համար:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ