22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որևէ բիզնես չունեմ, մի սեփական բուտկա անգամ չունեմ

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարությունների ժամին իր ելույթը սկսեց նրանով, որ ինքը հպարտ է, որ գյումրեցի է: Նա նշեց, որ ավելի քան 15 տարվա իր պատգամավորական գործունեությունը նվիրված է եղել գյումրեցիներին հուզող խնդիրները լուծելուն: «Իմ պայքարով վաղուց գործնականում ապացուցել եմ, որ իմ ես-ը դարձրել եմ գյումրեցիներից մենք-ը: Ես ձեզանից մեկն եմ, ապրել ու գործել եմ հանուն իմ ազգի ու ժողովրդի, որևէ բիզնես չունեմ, մի սեփական բուտկա անգամ չունեմ: Ես ընտրել եմ պայքարի ճանապարհ, ոչ թե ձեզ թալանելու միջոցով հարստանալը: Գյումրեցիները հերթական անգամ իրենց քվեարկությամբ ապացուցեին, որ չեմ սխալվել, ճիշտ եմ ապրել ու արարել»,- շեշտեց Մարգարյանը:

Պատգամավորն ասաց, որ տեղափոխվելու ու մշտապես գտնվելու է այսուհետ Գյումրիում: Խոսելով անցած ընտրությունների մասին՝ Մարգարյանը նկատեց. «Չեմ ուրանա վստահությունը, որ ցուցաբերեցիք իմ նկատմամբ: Լինելով սոցիալապես ծանր պայմաններում՝ դուք հրաժարվեցիք որոշ աննամուսների, էժանագին թալանչիների, պնակալեզ շակալների թալանի արդյունքում կուտակած գրոշներից՝ ձեր հոգու ձայնը տալով ինձ ու իմ թիմին, բանի տեղ չդնելով այն դավաճաններին, որոնք աղ ու հաց ուրացան, գրկից գիրկ թռան»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ