«Մարդիկ անձնական նամակներ են գրում վարչապետին»
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը կառավարության հետ մեծ հույսեր է կապում: Այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպմանը;
«Բայց եթե գործադիրի նոր կազմը չկարողանա հասարակության աջակցությունից օգտվել, շատ վատ կլինի. «Մարդիկ նույնիսկ անձնական նամակներ են գրում վարչապետին։ Հասարակությունում էական արձագանք տվեցին այն կադրային փոփոխությունները, որ տեղի ունեցան»,- ասաց պարոն Խուրշուդյանը։
Տնտեսագետը նաև տարբերություն է նկատել նախորդ կառավարությունների ու Կարեն Կարապետյանի գլխավորած կաբինետի միջև: Այս կառավարությունը տնտեսագետին ճգնաժամային կառավարություն է հիշեցրել։
«Եթե նախկինում վարչապետ-նախարար պաշտոնը ընկալվում էր որպես իշխանություն, նվեր, լիազորություն, այս դեպքում կառավարությունը ընկալվեց, որ եկել է ինչ-որ բան անելու։ Գիտակցվում է, որ այն տնտեսական խնդիրները, որ ունենք, այո՝ կան և այս կառավարությունն էլ եկել է, որ ոչ ստանդարտ լուծումներ գտնվի խորը խնդիրներին, որոնց առաջ կանգնել ենք»,- նկատեց Աշոտ Խուրշուդյանը։