28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

22 ամյա Լևոնի կյանքը չի հաջողվել փրկել․ո՞վ է ողբերգության իրական մեղավորը

«Պատանի լրագրողների» դպրոցում հոկտեմբերի 19-ին դանակահարված Լեւոն Սահակյանը երեկ ուշ երեկոյան մահացել է։ Տեղեկությունը Henaran.am-ին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնից։

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել է Լեւոնի նշանածի աշխատավարձը՝ 80 հազար դրամը  չվճարելու պատճառով:

Լևոնը հանդիպել է  Վահան Ղազարյանին, որ պարզբանի, թե ինչու  աշխատավարձը չի  վճարվում։ սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց:

Նշենք, որ Լևոն Սահակյանը ատամնաբուժ էր, նրաք հայրը նույնպես բժիշկ է և աշխատում է «Հրազդան» բժշկական կենտրոնում։

Ողբերգական միջադեպի առիթով ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքի իր տարեգրքում գրառել է․

«Ժամեր առաջ մահացավ դանակահարված 22 տարեկան ապագա բժիշկ։
Ողբերգական և միևնույն ժամանակ անհեթեթ իրադարձություն։
Աշխարհում չկա մի պատճառ, որը կարող է արդարացնել այդ տղային կյանքից զրկելը։ Մենք հիվանդ հասարակություն ենք։ Մեր մեջ կան հանցագործին արդարացնող, հերոսացնող ու փառաբանող մարդիկ։ Այս հիվանդությունն այնքան է խորացել, որ արդեն կան հանցագործապաշտ ԶԼՄ-ներ, որոնք օրնիբուն զբաղված են կրիմինալի քարոզով ու ռոմանտիզացմամբ։
Հարգելիներս, գողական արդարադատություն գոյություն չունի, դա միֆ է։ Ի դեպ 22 տարեկան տղային սպանողը գողական օրենքներին հակառակ ոչինչ չի արել՝ նա «լավ տղա» է, իսկ «գողական» տղա նշանակում է ողջ կյանքի ընթացքում որևէ բան չստեղծած պորտաբույծ, ով ապրում է սրա նրա հաշվին։
Գոնե այս ողբերգական մահը սթափեցնող լինի… կանխենք հանցագործության քարոզն ու փառաբանումը»։

 

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախնական տվյալներով երիտասարդին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառվել է Թերլեմեզյան 3 հասցեում, եւ դեպքի վայր է հանդիսանում «Պատանի լրագրողների» դպրոցը։ Կատարված զննությամբ նշված հասցեի բակում եւ դպրոցի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի աշխատասենյակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։

Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։

Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, եւ սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Վահան Ղազարյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ