09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն կստեղծի

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը մինչև տարեվերջ պատրաստվում է ստեղծել նոր կուսակցություն:

Այսօր մամուլի ասուլիսին հասարակությանը նախագահական ընտրությունները հացադուլով բոյկոտած նախկին նախագահի թեկնածուն  նշեց, որ այ որոշման պատճառը հասարակությունում եղած լարվածությունն է, որը հասել է կրիտիկական պահի եւ  կարող է բերել բախումների:

“Ներկա դրությամբ ընդդիմության հատվածում կա անհրաժեշտություն նոր քաղաքական ուժերի ձևավորման: Գտնում եմ, որ սոցիալ-դեմոկրատական ուժերի բացակայությունը իրեն զգալ տալիս է այս իրավիճակում: Կուսակցությունները ցուցաբերում են անկարողություն իրենց սեփական մարմինները թափանցիկ ընտրելու հարցում, ուր մնաց ամբողջ երկրում աշխատանքներ տանել կարողանալը”:

Ըստ նախագահի նախկին թեկնածուի` հանրությունն այժմ կասկածում է, արդյոք, ընդդիմադիր կուսակցությունները գտնվում են ռեժիմի հետ համագործակցության մեջ, թե ոչ:

“Այժմ մենք ունենք եթե ոչ կեղծ, ապա ոչ էֆեկտիվ ընդդիմության խնդիր: Հասարակությունը մեղադրում է ընդդիմությանը ընտրություններին մասնակցելով` իշխանության լեգիտիմացմանը մասնակցելու մեջ” :

Ա, Ղուկասյանը կեղծ ընդդիմություն համարում է բոլոր այն ուժերին, որոնք սատարել են շինծու ընտրությունների կայացմանը:

Նրա խոսքով, հանրությունն այսօր չի վստահում որևէ կուսակցության, քանի որ ռեժիմը ցույց տվեց, որ վերարտադրման հարցում ոչ մի կուսակցություն չկարողացավ խանգարել իրեն:

“Ո՞րն է ընտրություն, երբ մի հատ տուփ են դնում ձեր առաջ, ուրեմն դա ընտրություն է: Ցանկացած մարդ, որ ընդունում է, որ տեղի են ունեցել ընտրություններ, աջակցում է քրեաօլիգարխիկ համակարգին. ընտրությունները եղել են որպես վարչական գործընթաց”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ