Սայթաքե՞լ Րաֆֆի Հովհաննիսյանը

“Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանին չեն զարմացնում ընտրություններից հետո տեղի ունեցող պրոցեսները: Քաղաքական գործչի դիտարկմամբ` իշխանությունների լեգիտիմության աստիճանը զրոյական մակարդակի վրա է :
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ստեփան Սաֆարյանը կանխատեսեց վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների և իշխանությունների շղթայական կապի մասին.” Ամենափոքրիկ իրադարձությունը չափազանց մեծ ռեակցիա է ստանում:
Կանխատեսումներ անել, թե երբ կփլուզվեն այս իշխանությունները, իհարկե, չեմ կարող, սակայն ակնհայտ է, որ այս իշխանությունները սկսել են խժռել հասարակությանը և երկիրը: Այս համակարգը ժանգոտած մեխանիզմի է նման, որը չի կարողանում առաջ տանել երկիրը: Ես համամիտ եմ այն կարծիքի հետ, որ այս իշխանությունները հինգը տարի չեն ձգելու”,-ասաց Ստեփան Սաֆարյանը:
Ստեփան Սաֆարյանի կարծիքով քաղաքական դաշտում ոչ թե հարկավոր է վերադասավորումներ անել այլ վերադիրքավորում.” Ընդդիմության առաքելությունն է՝ այս իշխանությանն ամեն սուրբ օր քննադատել, հիշեցնել, որ դա իրենց տեղը չէ: Ապրիլի իննի ամբողջ ծրագիրը եղել է համաժողովրդական երդումը, այլ բան է, որ այնտեղ տարբեր մարդիկ կարողացան տարբեր ախորժակներ բացել, ես այդ օրը չեմ սպասել, որ գնալու ենք եւ նախագահի նստավայրը վերցնելու…»:
“Ժառանգական” գործիչը գիտի հարազատ կուսակցության թույլ և ուժեղ կողմերը, դա այն է, որ “Ժառանգությանը” մշտապես աջակցել է միայն ժողովուրդը:
Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ.” 50-60 հազար մարդկանցով հեղափոխություն չես անի: Րաֆֆի Հովհաննիսյանը և ժողովուրդը հայտնվել էին հետաքրքիր և տարօրինակ իրավիճակում: Կային քաղաքական ուժեր, որոնք սպասում էին, թե ով երբ է սայթաքելու”: