22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Գրիժա կստանանք»

«Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ իրոք գնահատում ենք այն բեռը և այն շտանգան, որը պետք է բարձրացնենք: Հավանականություն կա՞, որ ժողովրդական լեզվով ասած, գրիժա կստանանք, կա՛: Կստանա՞նք, ժամանակը ցույց կտա»,- Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վերջինս շեշտեց՝ եթե միասնական լինենք, հաջողություն կունենանք: Վարչապետն անդրադարձավ պատգամավորների քննադատություններին: «Մեր ՕԵԿ-ի գործըկներներն ասում են, որ՝ դուք գրել եք կոռուպցիայի դեմ պայքար: է, բոլորը գրել են, չգրե՞նք: Եվ վերջում հայտարարեցիք, որ դեմ կքվեարկեք կամ ձեռնպահ կմնաք, քանի որ մենք չենք հորդորել, որպեսզի օֆշորներից փողը վերադարձնեն: Էդ հորդորելն էլ էլի դեկլարատիվ բնույթ է կրում: Հարց, եթե գրեինք, կվերադարձնեի՞նք»,- ասաց նա:
Նա նշեց, որ տնտեսության ախտորոշում պետք է անեն, դեռ չեն արել, որովհետև 20 օրը դրան բավարար չէր:
«Ես չհասկացա, թե ինչու է ԲՀԿ-ն որոշել չքվեարկել կողմ: Ասում է՝ ծրագիրը երևի լավն է, բայց չկա պատրաստակամություն՝ պատրա՞ստ ենք տեր կանգնել: Այսինքն՝ այդ պատրաստակամությունը ծրագրի մեջ ինչպե՞ս պետք է ձևակերպեինք, հուշեք ձևակերպենք: Դժվար թե ծրագիր ենք գրում, որ հետո ասենք՝ գիտեք, գրել ենք, բայց պատրաստ չենք այն իրագործելու»,- ասաց նա:
Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին՝ կառավարության ծրագրին աջակցելու համար:
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ