28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Գոտիները ձգելու ծրագիր է»

«Ծրագրի մեջ կա 3 հիմնական տրամաբանական բաղադրիչ, կան ծրագրեր, որ 3 ամսվա կտրվածքով են, կան 6 ամսվա կտրվածքով և ավելին: Իրատեսություն ապահովելու համար կառավարությունը շարժվել է այն տրամաբանությամբ, որ ինքը գործելու է 6 ամիս»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը` խոսելով Կառավարության ծրագրից: «Լուրջ դեր է հատկացվում ռազմական խնդիրներին, անվտանգության գործոնը մղված է առաջին պլան, սա դրական ու լրջագույն քայլ է»,-նշեց նա:

Վերջինս  դրական է գնահատում ռազմավարական կենտրոնի ստեղծումը, ինչպես նաև հետաքրքիր գաղափար է համարում բիզնես հաշտարարի ձևավորումը, որի միջոցով բոլոր խնդիրները չէ, որ դատական համակարգ կհասնեն: Սակայն տտնտեսագետը կցանկանար ավելի շատ ծրագրեր տեսնել սահմանամերձ գյուղերի վերաբերյալ:

Ծրագրում ասվում է նաև, որ Կառավարությունը ցանկանում է  5 տարվա ընթացքում եռապատկել զբոսաշրջիկների թիվը Հայաստանում, ինչը տնտեսագեը իրատեսական չի համարում: Միաժամանակ նա նկատեց, որ շատ գաղափարներ կան, որոնցով կարող է տուրիզմը զարգացվել Հայաստանում, բայց ոչ այդքան մեծ տոկոսով:

Վիլեն Խաչատրյանին նաև smart city-ի (խելացի քաղաք) գաղափարն է դուր եկել, որով կարող են լավ արդյունք ապահովել. «Բայց տրանսպորտի ոլորտում հենց Երևանում տրանսպորտային խնդիրների, մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ որևէ խոսք չկա, գուցե 6 ամսվա կտրվածքով չկա, գուցե բյուջեի հետ կապված չկա, բայց Երևանը տրանսպորտային ծանրաբեռնվածությունից ավելացնելու միակ միջոցը մետրոպոլիտենի զարգացումն է»,-կարծում է նա: Բանախոսը նաև սխալ է համարում ոստիկանների թվի ավելածումը, ինչի մասին ևս խոսք կա ծրագրում:

Իսկ վերջում նա այսպես տվեց ծրագրի կարճ նկարագրությունը. «Սա զուսպ, գոտիները ձգելու ծրագիր է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ