«Պարո՛ն վարչապետ, ձեր ստարտը լավն էր»
«Պարո՛ն վարչապետ, ձեր ստարտը լավն էր», -ԱԺ-ում իր ելույթն այսպես սկսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Կառավարության նոր ծրագրին:
Նա նշեց՝ այսօր կա կենսական պահանջ, բայց հուսահատությունը շատ ավելի վատ է և այն բերում է ձախողումերի:
«Այն պլատֆորմը, հիմքը շատ վատն է, անհուսալի է, ու ձեր ծրագրի ու ելույթի թերություններից մեկն այն է, որ Դուք չեք արել SWOT անալիզ ու չեք ներկայացրել այն բազան, որի մեջ գտնվում է ՀՀ-ն: Ինձնից լավ գիտեք, որ կա կապիտալի արագ արտահոսք՝ տարեկան 1.8 մլրդ դոլար, բիզնեսի արտահոսք և մարդկային կապիտալի արտահոսք: Ինչպես նաև կան մակրոտնտեսական ցուցանիշներ՝ 4.5 անգամ արտաքին պարտքի մեծացում և մեր արտաքին պարտքը, համախառն ներքին արդյունքի համեմատ, 40 տոկոսից իջել է 20-21 տոկոսի»,- ասաց Արամ Մանուկյանը:
Պատգամավորը շեշտեց՝ արտաքին ներդրումները 7 անգամ պակասել են, ինչն, ըստ նրա, կոլապս է, իսկ ՀՀ-ն ներդրումների համար գրավիչ չէ: Մանուկյանը ներկայացրեց նախկին վարչապետների ծրագրերից, սակայն նա վստահ է, որ ծրագրի տապալման պատասխանատվությունը ոչ թե տվյալ վարչապետինն է, այլ ղեկավարող ուժինը: