21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության  հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերգին։

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակն ու հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների պատկերը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Կողմերը վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացառումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին ու փոխվստահության վերականգման միջոցներին միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը։

ՀՀ պաշտպանության նախարարն ու Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ, քննարկեցին պաշտպանության և անվտանգության բնագավառներում Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության հեռանկարները։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ