16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի հավաքականը դարձյալ նահանջել է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան  հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված   աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 13 աստիճան եւհայտնվել 125-րդ տեղում:

Նախորդ հրապարակումից հետոՀայաստանի հավաքականը  2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում պարտվել էր Ռումինիային (0:5) եւ Լեհաստանին (1:2):

Դասակարգման առաջատարը Արգենտինայի հավաքականն է,որին հաջորդում են Գերմանիան ու Բրազիլիան: Բելգիան նահանջել է չորրորդ տեղ: Լավագույն տասնյակում են նաեւ Կոլումբիան, Չիլին, Ֆրանսիան, Պորտուգալիան Ուրուգվայը եւ Իսպանիան:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը 15-րդն է, Ռումինիան՝ 34-ը, Դանիան՝ 50-ը, Չեռնոգորիան՝ 56, իսկ Ղազախստանը՝ 90-րդը: Թուրքիան 25-րդ տեղում է, իսկ Ադրբեջանն առաջադիմել է 45 աստիճան եւ 88-րդն է:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի նոյեմբերի 11-ին՝ Երեւանում ընդունելով խմբի առաջատար Չեռնոգորիային, որն առաջադիմել է 49 աստիճան:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ