«Հայկական միրգ. ծաղկից մինչեւ պտուղ»՝ լրագրողի, լուսնակարչի, ագրոէկոլոգի աչքերով
«Հայկական միրգ. ծաղկից մինչեւ պտուղ»՝ հոկտեմբերի 21-ին «Երևան-էքսպո» ցուցահանդեսային համալիրում կմեկնարկի «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը (Հ. Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտ), որտեղ կբացվի նաև Գալուստ Նանյանի «Հայկական միրգ. ծաղիկ մինչև պտուղ» լուսանկարչական ցուցահանդեսը: Ներկայացվելու են 37 լուսանկար, 18 հայկական միրգ` ծաղկից մինչև պտուղն ընկած փուլում:
Լրագրող, լուսնակարիչ, ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը սկսած 2009թ. յուրաքանչյուր տարի իր լուսանկարչական աշխատանքները տարբեր թեմաներով ներկայացնում է հանրությանը՝ «Կովկասի ջրերը», «Մելիքգյուղ. տարվա եղանակները», «Բնության չորս տարրերը» եւ այլն:
Այս անգամ լուսնակարչական սարքը անմահացրել է ոչ միայն թռչնաշխարհն ու կենդանական աշխարհը, այլև՝ մրգերն ու մրգածաղիկները:
«Շուրջ մեկ տարի պահանջվեց «Հայկական միրգ. ծաղկից մինչեւ պտուղ» լուսանկարչական աշխատանքների ստեղծման համար: Այցելել եմ Հայաստանի տարբեր վայրեր , օրինակ, զկեռի համար գնացել եմ «Շիկահող» պետական արգելոց, իսկ մասուրը լուսանկարելու համար՝ «Արեւիկ» ազգային պարկ: Ներկայացված են գրեթե բոլոր մրգերը, որոնք աճում են մեր երկրում: Կարծում եմ նման թեմայով ցուցահանդես առաջին անգամ է ներկայացվում՝ գաղափարը վաղուց ունեի և այսօր այն իրականություն է: Շատերը կլինեն, որ կասեն, թե ի՞նչ է որ ծաղիկ եւ պտուղ է նկարված: Իհարկե այդպես է, բայց թե ինչպե՞ս կարող է այն ներկայացվել՝ դա է հարցը: Մենք բոլորս՝ այսինքն հայերս, ասում ենք, մեր ծիրանը, մեր խաղողը, մեր նուռը, բայց հետո… հետո լինում է այն, որ այդ մրգերի գեղեցկությունը միայն տեսնում ենք, երբ մրգերը հասնում են շուկա, գնում ենք բերում տուն, լվանում եւ հոպ այն ուտում ենք, ավարտվում է ամեն ինչ եւ ավարտվում է նաև այդ գեղեցկությունը:Սակայն շատերը տեսած չեն լինի, օրինակ նռան, հոնի կամ թեկուզ խաղողի եւ սերկեֆիլի ծաղիկները, դա է հետաքրքիր, թե ինչպես է այդ միրգը որպես պտուղ բեղմնավորվում՝ այսինքն ծաղկի փոշոտումից հետո ձեւովորվում որպես պտուղ ու հասունանում: Դա է հետաքրքիր բնության մեջ, որ փորձել եմ ներկայացնել իմ լուսանկարներում»,-Henaran.am-ի թղթակցի հետ տեղեկացրեց Գալուստ Նանյանը:
Լուսանկարները՝
Գալուստ ՆԱՆՅԱՆԻ