12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Էթիկայի հանձնաժողովի որոշումը ՊԵԿ նախագահի ենթադրյալ բիզնեսների վերաբերյալ

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ավարտել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ ՛՛Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն՛՛ ՀԿ-ի դիմումի հիման վրա հարուցված վարույթը:

Հանձնաժողովը կայացրել է որոշում, ըստ որի դիմումում ներկայացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս հանձնաժողովին եզրակացնելու, որ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանը նշված ընկերությունների առնչությամբ գտնվել է շահերի բախման իրավիճակում:

Միաժամանակ, ՛՛Ապեյրոն՛՛ և ՛՛Մեգամոթորս՛՛ ընկերությունների հետ կապված, հանձնաժողովը եզրակացրել է, որ ցանկացած այն դեպքում, երբ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանը իր լիազորությունների շրջանակում պետք է կատարի այնպիսի գործողություն կամ ընդունի այնպիսի որոշում, որն ինքնին օրինական լինելով կարող է հանգեցնել կամ նպաստել կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նշված ընկերությունների գույքային կամ իրավական դրության բարելավմանը, անհրաժեշտ է, որպեսզի ՊԵԿ նախագահը նախապես հանդես գա շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ կամ ստանա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը՝ շահերի բախման հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին:

 Հիշեցնենք, որ կազմակերպությունը դիմել է հանձնաժողովին, խնդրելով պարզել Գ.Խաչատրյանի անվան հետ կապվող մի շարք ընկերությունների (՛՛Ալեքսերվ՛՛ Ապեյրոն՛՛ ՍՊԸ-ն, ՛՛Մեգաֆուդ՛՛ ՍՊԸ, ՛՛Գալաքսի՛՛ սուպերմարկետ, ՛՛Մեգա մոթորս՛՛ ՍՊԸ, ՛՛Սանտա ֆե՛՛ սրճարան, ՛՛Գալաքսի՛՛ հացի գործարան, ՛՛Մեգա սպորտ՛՛ խանութների ցանց, ՛՛Խրոնոգրաֆ՛՛, ՛՛Չիմեգ՛՛ ՍՊԸ, ՛՛Յուքոմ՛՛) վերաբերյալ  մամուլում շրջանառվող տեղեկությոնների  համապատասխանությունը իրականությանը  և այդ պարագայում  շահերի բախման հնարավոր իրավիճակների առկայությունը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ