Մեղք կլիներ ՀՀՇ-ի բրենդը չօգտագործել /վիդեո/
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ՀՀՇ-ը շատ լավ բրենդ է և սխալ կլիներ չօգտագործել այդ բրենդը: Բացի այդ կուսակցությունը գաղսափարախոսություն ունի: Սակայն քաղաքագետը չգիտի, թե արդյոք հաջողություն կունենա վերակազմավորվող ՀՀՇ-ը, թե ոչ:
”Քիչ, թե շատ մարդիկ կլինեն չգիտեմ, սակայն նրանք լուրջ պատմություն ունեն և մեղք կլիներ չփորձել օգտվել սրանից: Այն մարդիկ, ովքեր փորձում են ստեղծել ՀՀՇ-ն, իսկապես ժառանգորդներն են ՀՀՇ-ի: Կտեսնենք, կստացվի, թե ոչ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե ինչպես է պատկերացնում պայքարը ՀՀՇ-ի ու ՀԱԿԿ-ի միջև, պատասխանեց, որ իսկական մրցակցություն կլինի: Միաժամանակ Իսկանդարյանն ասաց, որ ՀԱԿԿ-ը ՀՀԿ-ի համար լուրջ մրցակից չէ, քանի որ նրանից ոչ մի վտանգ չկա: