08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Կուսությունն ապահովագրություն չէ /վիդեո, ֆոտո/

Աշխարհում մայիսի երրորդ կիրակի օրը նշվում է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը:  Մայիսի 17-ին` “Հենարան” մամուլի ակումբում “ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի” ներկայացուցիչները մեկ անգամ եւս կոչ արեցին հետազոտվել եւ ապրել հանգիստ:

“Ես գիտեմ իմ ՄԻԱՎ կարգավիճակը, իսկ դո՞ւ” կարգախոսով հայ դերասանների, հաղորդավարների, երգիչ- երգչուհիների մասնակցությամբ սոցգովազդների տեսահոլովակներ է նկարահանվել:

 “Հայ երիտասարդներին է իմ կոչը ուղղված, որ այդ խնդրից հեռու մնալու տարբերակը ոչ թե կույս մնալն է, եւ ազգը պահպանելու համար ուղղակի պետք է պահպանեք ձեզ, պատահական հարաբերության մի՛ տրվեք, սպասեք այն մարդուն, որին դուք կսիրեք։ Ստուգվելը, պաշտպանվելը կարեւոր է, մենք յուրահատուկ ազգ ենք եւ պետք է հեռու պահենք մեր ապագայից ու երեխաներից նման չարիքները։ Ամոթ չէ, պետք է զգույշ լինել”,- ասաց դերասան Արման Նշանյանը:

“Աստված մի արասցե, եթե հայտնաբերվեց ձեր մոտ ՄԻԱՎ վարակ, կմտածեն, որ դու ինչեր ես արել։ Պետք է մարդիկ հասկանան, որ այո, իհարկե, սեռավարակ է, բայց միայն սեռական ճանապարհով չէ, որ վարակը տարածվում է, այլ կան բազմաթիվ այլ ճանապարհներ։ Ամենանամուսով ու թասիբով ապրող մարդու կյանք էլ կարող է ներթափանցել վարակը”,-նման կարծիք հայտնեց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը` հորդորելով վանել այն թյուր կարծիքը, թե ՄԻԱՎ-ը միայն սեռական ճանապարհով է փոխանցվում:

 Վերջինս նաեւ առաջարկեց, որ պատկան մարմինները համապատասխան որոշում ընդունեն, եւ սովորական արյան անալիզ տալուց էլ մարդկանց մոտ ստուգեն ՄԻԱՎ կարգավիճակը:

 “Դրական մարդկանց հայկական ցանց” հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյան հակադարձելով հաղորդավարուհուն` ասաց, որ ՄԻԱՎ-ի հետազոտումը, պետք է լինի կամավոր:

 Նշենք, որ 2013-ի ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ–վ վարակման 1445 դեպք, իսկ հաշվարկային թիվը կազմում է 3500 մարդ:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ