23 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ներողություն կխնդրի՞

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն այսօր աշխատավայրում չէ, նա բացակայում է քաղաքից: Այս մասին մեզ տեղեկացրեց քաղաքապետի օգնական Էդիկ Հովսեփյանը, երբ փորձեցինք իմանալ, թե արդյոք քաղաքապետը պատրաստ է ներողություն խնդրել իր բնակիչներին անգիտակից անվանելու համար: ”Քաղաքապետը կգա, կիմանանք”,Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանը

Նշենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը  հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ:

Հանձնաժողովն առաջարկել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին հստակ և աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել այն անձանցից, ում վիրավորել է իր արտահայտությամբ և տեղադրել այդ տեքստը Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: 

Էդիկ Հովսեփյանը նշեց, որ իրենց կայքում արդեն կա տեղադրված քաղաքապետի ներողությունը ներկայացնող նյութ:

Նշենք, որ այդ հրապարակման մեջ քաղաքապետն անդրադառնալով իր այդ արտահայտությանն անդրադարձած լրատվամիջոցներին ասել էր. ”Որոշ լրատվամիջոցներ փորձել են շահարկել և խեղաթյուրել կարճատև խոսակացության ընթացքում հնչած մտքերը: Որպես քրիստոնյա, շահարկումը թողնում են դրանց հեղինակների խղճի վրա:

Հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետը ամենից լավ գիտի ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի իր ժողովուրդը: Գուցե և մեր մեղքն է, որ քարոզչական ճանապարհով չենք կարողացել յուրաքանչյուր վանաձորցու գիտակցությանը հասցել վերջին հինգ տարում կատարված աշխատանքները և այն հեռանկարները, որոնք սպասում են ոչ միայն երկրի բնակչությանը, այլ նաև Վանաձորին և վանաձորցիներին: Գուցե և այս հարցում իրապես թերացել ենք:

Ես սա եմ նկատի ունեցել, թեև հնարավոր է , որ ոչ ճիշտ բառ եմ օգտագործել: Ես երբեք իմ համաքաղացիներին անգիտակից չեմ համարել և չեմ կարող համարել: Հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, որոնք անբարեխիղճ ու անպատասխանատու անձերի կողմից իմ խոսքերի անտեղի և միտումնավոր խեղաթյուրման արդյունքում թյուրիմացության մեջ են ընկել”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ